Կոնստանտին Գոլիցին (ռուս.՝ Константин Васильевич Голицин, հոկտեմբերի 2 (14), 1893, Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1938(1938-01-25), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմա-ծովային գործիչ, ճարտարագետ, Կարմրադրոշ Բալթիական նավատորմի գլխավոր ռազմական նավահանգստի Ծովային գործարանի նավաշինական բաժնի պետ, 3-րդ կարգի ճարտարագետ- նավատորմապետ (1936)[1]։

Կոնստանտին Գոլիցին
հոկտեմբերի 2 (14), 1893 - հունվարի 25, 1938(1938-01-25) (44 տարեկան)
ԾննդավայրԿրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԶորատեսակՌազմածովային նավատորմ
Կոչում3-րդ կարգի ճարտարագետ- նավատորմապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՖ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Գոլիցինը ծնվել է ծովային ինժեներական ուսումնարանի բուժակի ընտանիքում։ 1903-1906 թվականներին սովորել է Կրոնշտադտի ռեալական ուսումնարանում, 1906-1910 թվականներին` Սանկտ-Պետերբուրգի 1-ին ռեալական ուսումնարանում։ 1910-1914 թվականներին սովորել է Մոսկվայի ճարտարագիտական ուսումնարանի նավաշինական բաժանմունքում և ստացել գարդեմարին-նավաշինարարի կոչում[2]։ 1914 թվականի հուլիսի 16-ին Պետրոգրադում ստացել է կորպուսի նավաշինական ճարտարագետի պոդպորուչիկի կոչում։ 1914 թվականի հուլիսի 23-ին ընդգրկվել է 1-ին Բալթիական նավատորմի անձնակազմում։ 1914 թվականի օգոստոսի 3-ին ազատվել է` Ծովակալական նավաշինական գործարանում աշխատելու համար։ Եղել է «Պոլտավա» և «Գանգուտ» գծանավերի, «Բորոդինո» և «Նավարին» գծային հածանավերի շինարարի օգնական, 1917 թվականի ապրիլի 15-ին (այլ տվյալներով 1916 թվականի աշնանը)` «Ավրորա» հածանավի նորոգման աշխատանքների վարիչ[3]։ 1918 թվականին Ծովակալական գործարանի նավաշինական գրասենյակի ինժեներ։ 1919 թվականին «Նոր Ծովակալություն» գործարանի նավաշինական արտադրամասի վարիչ։ 1921 թվականի հունվարի 1-ից Ծովակալական գործարանի նավաշինական արտադրամասի (1924 թվականից նավաշինական բաժնի) վարիչ և ռազմածովային ուսումնարանի դասախոս (1921 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 1931), 1926 թվականի հուլիսի 20-ից Բալթիկ ծովի (Կ-10) Գլխավոր ռազմական նավահանգստի գլխավոր նավաշինական ինժեներ։ 1929 թվականի հոկտեմբերի 1-ից անցել է գործառույթների իրականացման, 1930 թվականի հունվարի 8-ից` պաշտոնակատար, 1930 թվականի մարտի 19-ից հաստատվել է գլխավոր նավաշինական ինժեների պաշտոնում։ 1935 թվականի մարտի 9-ից եղել է Կարմրադրոշ Բալթիական նավատորմի Գլխավոր ռազմական նավահանգստի նավաշինական բաժամունքի վարիչը[4]։ 1936 թվականի ապրիլի 11-ից կատարել է նույն բաժնի վարիչի պարտականությունները[5]։

Հասցե խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1916)
  • Ռոմանովների տան 300-ամյա հոբելյանին նվիրված բաց բրոնզագույն մեդալ (1913)
  • Կարմիր Աստղի շքանշան (1934)

Աստիճաններ խմբագրել

  • Պոդպորուչիկ ККИ (ВП № 1275, 16.07.1914). 03.08.1914 հաշվառված է կորպուսում (ВП № 1284)
  • Պորուչիկ ККИ (ВП № 1610, 30.07.1916)

Պատժամիջոցներ խմբագրել

Ազատվել է 1937 թվականին 43-«բ» հոդվածով[6]։ Ձերբակալվել է 1937 թվականի դեկտեմբերի 18-ին խմբակային գործով։ ՆԳԺԿ Հանձնաժողովի և ԽՍՀՄ Դատախազության 1938 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ՌՍՖՍՀ ՔՕ 58-7-10-11 հոդվածներով դատապարտվել է պատժի առավելագույն չափին։ Գնդակահարվել է Լենինգրադում 1938 թվականի հունվարի 25-ին։

Գրականություն խմբագրել

  • Ленинградский мартиролог: 1937-1938.
  • Близниченко С. С. К 120-летию со дня рождения инженер-флагмана 3 ранга К.В. Голицына // Военно-исторический архив. 2015. № 6. С. 62—75.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Приказ 01713/п от 31 мая 1936.
  2. Произведён 16 июля 1914.
  3. Приказ Главного морского штаба № 230.
  4. Приказ РВС СССР № 216 от 19 марта 1930.
  5. Приказ по Краснознамённому Балтийскому флоту № 062.
  6. Приказ НКО СССР № 01026 от 17 октября 1937.

Արտաքին հղումներ խմբագրել