Ավրորա (հածանավ)

հածանավ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավրորա (այլ կիրառումներ)

«Ավրորա», հածանավ, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը իր մասնակցությամբ հռչակված Բալթիական նավատորմի ռազմանավ։

Ավրորա հածանավ

Նավարկվել է 1903 թվականին։ Ջրատարողությունը՝ 6731 տոննա, արագությունը՝ 20 հանգույց, սպառազինությունը՝ 8-152 միլիմետր, 24-75 մմիլիմետր, 8-37 միլիմետրանոց հրանոթներ, անձնակազմը՝ 578 մարդ։ 1904–1905 թվականների ռուս–ճապոնական պատերազմի ժամանակ մասնակցել է Ցուսիմայի ճակատամարտին (1905):

1917 թվականի փետրվարի 28 (մարտի 13)–ին «Ավրորա»–ի նավաստիները ապստամբություն բարձրացրին և հածանավի ղեկավարությունը վերցրին իրենց ձեռքը։ 1917 թվականի հոկտտեմբերին 25 (նոյեմբերի 7)-ի գիշերը Պետրոգրադի ռազմա-հեղափոխական կոմիտեի հրամանով «Ավրորա» մոտեցավ Նիկոլաևյան (այժմ՝ լեյտենատ Շմիդի) կամրջին՝ ապահովելով կարմիրգվարդիական ջոկատների անցումը Վասիլևյան կղզուց դեպի քաղաքի կենտրոն։

Հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)–ին, ժամը 21 անց 45-ին «Ավրորա» անգնդակ կրակոցով Ձմեռային պալատի վրա գրոհելու ազդանշան տվեց։ 1927 թվականի նոյեմբերի 2-ին «Ավրորա» հածանավը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

1948 թվականի նոյեմբերի 17-ից «Ավրորան», որպես հուշարձան, ընդմիշտ տեղակայվել է Նևա գետի վրա։ «Ավրորան» միաժամանակ հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի Նախիմովյան ուսումնարանի վարժական հածանավը։ 1957-ից «Ա.»–ի վրա ստեղծվել է Կենտրոնական ռազմածովային թանգարանի մասնաճյուղ։ 1968 թվականի փետրվարի 22-ին «Ավրորան» պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 649 CC BY-SA icon 80x15.png