Կոնստանտին Արղության-Երկայնաբազուկ

հայ հասարակական գործիչ

Կոնստանտին Բարսեղի Արղության-Երկայնաբազուկ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), հայ իշխան, 19-րդ դարի հասարակական գործիչ։

Կոնստանտին Արղության-Երկայնաբազուկ
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ապրել և գործել է Գրիգորիոպոլում և Օդեսայում, եղել է ուսումնական օկրուգի հոգաբարձու։ Սերտ կապերի մեջ էր Լազարյան ճեմարանի հիմնադիրներից Խաչատուր Լազարյանի հետ։ Մասնակցել է Ռուսաստանի հովանավորության ներքո ինքնավար Հայաստան ստեղծելու ծրագրերին։ Նա առաջիններից մեկը ողջունեց Արևելյան Հայաստանի ազատագրումը պարսկական լծից՝ Հայկական մարզի ստեղծումը (1828) դիտելով որպես հայերի ինքնավարության նախաքայլ։ Սակայն, հիասթափվելով, քննադատաբար տրամադրվեց դեպի ցարական քաղաքականությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 86