Կոնստանտինոս Խարամլաբիդիս

կիպրոսցի ֆուտբոլիստ

Կոնստանտինոս Խարամլաբիդիս (հուն.՝ Κώστας Χαραλαμπίδης, հուլիսի 25, 1981(1981-07-25)[1][2][3][…], Նիկոսիա, Կիպրոս), կիպրոսցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «ԱԵկ»-ի և Կիպրոսի ազգային հավաքականի կազմում։

Կոնստանտինոս Խարամլաբիդիս
հուն․՝ Κωνσταντίνος Χαραλαμπίδης
Քաղաքացիությունը  Կիպրոս
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 1981(1981-07-25)[1][2][3][…] (42 տարեկան)
Ծննդավայր Նիկոսիա, Կիպրոս
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Կոնստանտինոսը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «ԱՊՕԷԼ»-ի կազմում։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 1997-2004 թվականների ընթացքում։ Մասնակցել է 101 հանդիպման՝ դառնալով 25 գոլի հեղինակ։

2004 թվականին Կոնստանտինոսը տեղափոխվել է հունական «Պանաթինաիկոս»։ Թիմի կամզում անցկացրել է 3 մրցաշրջան և դարձել 1 գոլի հեղինակ։

2006 թվականին Խարամլաբիդիսը վարձակալական հիմուքներով հանդես է եկել «ՊԱՕԿ»-ի կազմում։

2007/08 մրցաշրջանը Կոնստանտինոս Խարամլաբիդիսը անցկացրել է գերմանական «Կառլ Ցեյս»-ի կազմում»։

2008 թվականին Կոնստանտինոսը վերադարձել է հարազատ «ԱՊՕԷԼ»։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր։ Թիմի կազմում մասնակցել է 2009/10 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումներին։

2016 թվականի հունիսի 1-ին Կոնստանտինոս Խարամլաբիդիսը պայմանագիր է կնքել «ԱԵԿ»-ի հետ[4]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կոնստանտինոս Խարամլաբիդիսը 2003 թվականից հանդես է գալիս Կիպրոսի ազգային հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Կիպրոսի չեմպիոն - 2001/02, 2003/04, 2008/09, 2010/11, 2012/13, 2013/14, 2014/15, 2015/16
  • Կիպրոսի գավաթակիր - 2007/08, 2013/14, 2014/15
  • Կիպրոսի սուպերգավաթակիր - 2002, 2004, 2008, 2009, 2011, 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Υπέγραψε ο Κωνσταντίνος Χαραλαμπίδης» (Greek). aek.com.cy. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել