Կոնգուր
Կոնգուր (ույգ.՝ قوڭۇر تاغ, «դարչնագույն լեռ», չին.՝ 公格尔山, Gōnggé'ěr Shān, մոնղ.՝ Хонгор Таг), լեռնային զանգված չինական Պամիրա մասում, որը գտնվում է Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի տարածքում: Վերին Կոնգուր (7649 մետր), Կոնգուրտյուբե (7530 մետր), Մուզթագ-Աթա (7546 մետր), Կոնգուրզմուզթագ լեռնաշղթայի բարձր գագաթները:
Կոնգուր | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Akto County? |
Լեռնաշղթա | Կաշգարյան լեռնաշղթա |
Մասն է | Պամիր |
Բարձրությունը ծովի մակարդակից | 7649 մետր |
Հարաբերական բարձրություն | 3585 մետր |
Կոնգուրը գտնվում է Մուզթագ-Աթա լեռների հյուսիսում և Կարակել լճի հյուսիս-արևելքում: Մինչև 1900 թվականը այն եվրոպացիների համար բաց չի եղել: Հետագայում կառուցվել է Կարակորումի խճուղին, որը կապել է Չինաստանը և Պակիստանը միմյանց, այդ պատճառով Կոնգուրը դարձել է ավելի մատչելի: 1981 թվականի հուլիսի 5-ին Քրիս Բոնինգտոնի ղեկավարությամբ բրիտանական արշավախումբը կատարել է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Կոնգուր [1]: 1956 թվականին Ե. Ա. Բելեցկովի գլխավորությամբ խորհրդա-չինական արշավախումը նվաճել է Կոնգուրտյուբեն: Գագաթների միջև եղած հեռավորությունը կազմել է 10 կիլոմետր: Լեռների վերին մասը ծածկված է սառույցով: Կունգուրի հյուսիսային լանջը սնուցում է կենտրոնական և արևելյան Կարայալյակ սառցադաշտի մասնաճյուղը: Կոնգուրի հարավային լանջին է թափվում Չիմգեն սառցադաշտի կենտրոնական ճյուղը, իսկ արևելյան կողմից սնուցում է ստանում հյուսիսային մասնաճյուղը: Կարայալյակի և Չիմգենի երկարությունը կազմում է համապատասխանաբար 18,3 կմ և 21,3 կմ, սակայն ունեն նաև առավել ցածր լեզուներ (2750 և 3080 մ): Երկու սառցադաշտերն ունեն ընդլայնված արոտավայրեր: Այդ արոտավայրերում բավականին հաճախ հանդիպում են յուրդ հովիվները: Կոնգուրի լանջերը առավելապես մերկ են, ստորին գոտում, հյուսիսում և hյուսիս-արևելքում գրեթե կա բուսականություն: Հիմնականում աճում է լեռնային գիհ և չիչխան:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ CHRISTIAN BONINGTON THE BRITISH KONGUR EXPEDITION TO CHINA // The Himalayan Journal / Harish Kapadia. — 1982. — Vol. 38.