Կոմունիստական զտումներ Սերբիայում

Կոմունիստական զտումներ Սերբիայում, պատերազմական հանցագործություններ[1], որ Հարավսլավիայի պարտիզանական շարժման անդամներն ու հետպատերազմյան կոմունիստական իշխանությունները 1944-1945 թվականներին Սերբիայում իրենց վերահսկողությունը հաստատելուց հետո կատարել են այն անձանց նկատմամբ, ովքեր դիտվել են որպես պատերազմի հանցագործներ, գաղափարական հակառակորդներ, ֆաշիստների հետ գործակցողներ։ Այդ զտումների մեծ մասը տեղի է ունեցել 1944 թվականի հոկտեմբերից մինչև 1945 թվականի մայիս ընկած ժամանակամիջոցում։ Այդ ընթացքում սպանվել կամ կալանավայրային ճամբարներում հիվանդանալու պատճառով մահացել է առնվազն 55.973 մարդ։ Զոհերից շատերն սպանվել են առանց որևէ դատաքննության և զանգվածաբար[1][2][3][4][5]։ Նրանք պատկանել են տարբեր ազգությունների, բայց մեծ մասը եղել է գերմանացի, սերբ կամ հունգարացի։ Ոմանք պնդում են, որ սպանությունները պլանավորված չեն եղել, այլ կրել են անկազմակերպ վրիժառության բնույթ՝ տեղի ունենալով հետպատերազմական քաոսի պայմաններում[6]։

Կոմունիստական զտումներ Սերբիայում

Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ. այդ ուղղությամբ հետաքննությունը շարունակվում է[7][8]։ Ըստ աղբյուրներից մեկի տվյալների՝ ամբողջ Սերբիայում կոմունիստական զտումների արդյունքում առնվազն 80.000 մարդ է զոհվել[9], մեկ այլ աղբյուր պնդում է, որ զոհերի ընդհանուր թիվն անցնում է հարյուր հազարից[9]։ Պարտիզանների սպանած գերմանացիներից շուրջ չորս հազարի անունները հայտնի են, սակայն նշվում է, որ սպանված գերմանացիների թիվը շատ ավելի մեծ է[10]։ Հիմնականում 1944 թվականի աշնանը տեղի ունեցած այդ ողբերգական ու դաժան իրադարձությունները որոշ աղբյուրներ բնորոշել են որպես արյունալի աշուն[10][11][12]։ 2009 թվականին Սերբիայի կառավարությունը պետական հանձնաժողով է կազմավորել 1944 թվականի սեպտեմբերի 12-ից հետո տեղի ունեցած զտումների զոհերի գաղտնի թաղումների վայրերը հետաքննելու նպատակով։ Հանձնաժողովը կազմել է 55.973 անձանց, այդ թվում՝ 27.367 գերմանացիների, 14.567 սերբերի և 6.112 հունգարացիների վերաբերյալ տեղեկություններ պարունակող գրանցամատյան[13]։

Հարավսլավական «1944-1945 թվականների պատերազմական հանցագործությունների զոհերի մասին վկայությունների գրքում» հիշատակված է 1686 սպանությունների մասին, որոնցից շուրջ 1000-ը ենթադրաբար կատարել են հունգարացիները։ Պատմաբան Կասաշի գնահատումներով՝ սպանվել է շուրջ 5.000 հունգարացի[14]։ Ըստ այլ աղբյուրների՝ սպանվածների թիվը տատանվում է 40.000-ից[15] 50.000-ի միջև[16]։ Որոշ աղբյուրներ էլ զոհերի հավանական թվաքանակ են համարում 20.000-ից 25.000-ը[15][17][18]։ Հաշվարկների մեջ հիշատակվում է նաև 35.000-ը (Չերես Տիբորը որպես ճշգրտված թիվ նշում է 34.491-ը[19]): Զտումներին զոհ գնացած գերմանացիների թիվը տատանվում է 17.000-ից 100.000-ի, սերբերինը՝ 23.000-ից 47.000-ի միջև։

Գրականություն

խմբագրել
  • Petranović, Branko (1992). Srbija u Drugom svetskom ratu 1939—1945 (Serbia in World War Two 1939-1945) (Serbian). Belgrade: Vojnoizdavački i novinski centar.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Kasaš, Aleksandar (1996). Mađari u Vojvodini 1941-1946 (Hungarians in Vojvodina 1941-1946) (Serbian). Novi Sad: Filozofski Fakultet u Novom Sadu.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Tomasevich, Jozo (1975). War and Revolution in Yugoslavia, 1941–1945: The Chetniks. Stanford: Stanford University Press. ISBN 978-0-8047-0857-9.
  • Radanović, Milan (2014). Oslobođenje: Beograd, 20. oktobar 1944. (Liberation: Belgrade, October 20th, 1944). Beograd: Rosa Luxemburg Stiftung. ISBN 978-86-88745-15-4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  • Radanović, Milan (2015). Kazna i zločin: Snage kolaboracije u Srbiji (Punishment and Crime: Collaborationist forces in Serbia) (PDF). Beograd: Rosa Luxemburg Stiftung. ISBN 978-86-88745-15-4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  • Fifty thousand Hungarian martyrs report about the Hungarian Holocaust in Jugoslavia, 1944–1992 – ed. István Nyárádi, 1992
  • Márton Matuska: Days of the revenge. Forum Publisher, Novi Sad, 1991
  • Anton Salwetter: Heimatbuch Deutsch-Etschka. Reutlingen-Betzingen 1974.
  • Erika Reusch-Meirer: Sigmundfelder Heimatbuch. Villingen-Schwenningen 1988.
  • Documentation Project Committee: Genocide of the Ethnic Germans in Yugoslavia 1944–1948. Donauschwäbische Kulturstiftung, München 2003. 3-926276-47-9

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 "Most of these people were murdered without a trial" (talking about at least 20.000) "...There is not even a smallest of doubt that these were war crimes." quoted from: Istina o streljanjima važnija od sudskih progona (PDF, in Serbian)
  2. Quote: "Armed persons murdered unarmed civilians" p. 32 from Mészáros Z. (2012): Az 1944–45-os esemenyek minositesei (I)Qualifications of the 1944-45 Events (I). Létünk 2012/1. (PDF, in Hungarian)
  3. Translated quote: "Besides unintentional, accidental killings, which were minimal in numbers, the number of executed after regular trial is low, most victims were liquidated as a reprisal, without any court proceeding." p. 5 from Mačković, S. (2017): Szabadka és a felszabadulás után (1944-1945) áldozatul esett polgári személyekSubotica and the civilian victims after the liberation (1944-1945). Subotica History, official page of the Historic Archive.
  4. Quote: "For just a few days matter, all of them were murdered, mostly from our village. I personally buried them in the grave-hole." from Stijačić, M. (2018): Vreme je! – article published in Slobodni Srbobran 10 December 2018, archived using Google cache here (in Serbian) (in Hungarian)
  5. "These works negotiated the start of historical remembrance of the innocent persons' tragic fate, those that suffered cruel reprisal." Quote translated from p. 1. of A. Sajti E. (2018): A vajdasági helytörténetírás és a magyarok elleni megtorlások a Délvidéken – source. (PDF, in Hungarian)
  6. «Politika | Kako su dželati postali žrtve». Kontrapress. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  7. Report on the stage of investigation, year 2011 (in Serbian)
  8. Agenda of the round-table held in Belgrade, 2015 (in Serbian)
  9. 9,0 9,1 S. Dedeić – V. Arsić. «Press Online :: Vesti dana – politika, skupstina, Srbija, Tadić, vlada, premijer :: Grobnice svuda po Srbiji». Pressonline.rs. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  10. 10,0 10,1 Ulrich Merten: Forgotten Voices: The Expulsion of the Germans from Eastern Europe After World War II, Transactions Publisher, New Jersey, USA, 2012 [1]
  11. Kathryn Schaeffer Pabst, Douglas Schaeffer Pabst: Taken: A Lament for a Lost Ethnicity, iUniverse Books, 2006 [2]
  12. Georg Wildmann, Hans Sonnleitner, Karl Weber: Genocide of the ethnic Germans in Yugoslavia, 1944–1948, Danube Swabian Association of the USA, 2001 [3]
  13. State Commission Registry, accessed on 22 June 2014
  14. Michael Portmann, Communist Retaliation and Persecution on Yugoslav Territory During and After WWII (1943–50)
  15. 15,0 15,1 Dimitrije Boarov, Politička istorija Vojvodine, Novi Sad, 2001.
  16. Memorial site of the victims Արխիվացված 2014-10-09 Wayback Machine
  17. Dragomir Jankov, Vojvodina – propadanje jednog regiona, Novi Sad, 2004.
  18. |1=http://www.krater.hu/pprint.php?print=102&PHPSESSID=086c47ea596fafd2ed0f5f10ca1a0262(չաշխատող հղում) |date=ottobre 2017 |bot=InternetArchiveBot }}
  19. |autore=Cseres Tibor |titolo=Serbian Vendetta in Bacska |pagine=141 |editore=Hunyadi Publishing |città=Buffalo |anno=1993 |url=http://www.hungarian-history.hu/lib/cseres/index.htm |accesso=14 ottobre 2010 |urlmorto=sì |urlarchivio=https://web.archive.org/web/20101018011254/http://www.hungarian-history.hu/lib/cseres/index.htm |dataarchivio=18 ottobre 2010 }}

Արտաքին հղումներ

խմբագրել