«Կոմունիզմի դրոշով», խորհրդային շրջանի հայկական երկօրյա թերթ, Նախկին ՀԿԿ (Հայաստանի Կոմունիստական կուսակցություն) Թալինի շրջկոմի և ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի օրգան։ Լույս էր տեսնում 1953-1962 թվականներին, իսկ 1965 թվականից՝ Թալինում։

Կոմունիզմի դրոշով
Տեսակհանդես
Լեզուհայերեն

Լուսաբանել է շրջանի կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների աշխատանքները, կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների առօրյան, նյութեր տպագրել գյուղատնտեսության և արդյունաբերության ենթադրյալ զարգացման ուղիների վերաբերյալ, անդրադարձել անասնապահության խնդիրներին, շրջանի աշխատավորությանը մոբիլիզացնել ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումների իրագործման համար։

Լայն տեղ էր հատկացրել սոցմրցությանը, քարոզել առաջավոր համարվող տնտեսությունների փորձը, անդրադարձել երիտասարդության ագիտացիոն դաստիարակությանը, գիտության և արտադրության հարցերին։ Տպագրել է մշակութային ու մարզական կյանքը պատկերող հաղորդումներ ու լուրեր, գրական ստեղծագործություններ, բժշկական, իրավաբանական խորհրդատվություններ։

Հաջորդել է «Բոլշևիկյան դրոշով» (1932-1953 թվականներ) թերթին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 553