Կոմիտաս (երգչախումբ, Ռուսե)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտաս (այլ կիրառումներ)
Կոմիտաս, հայկական երկսեռ երգչախումբ Ռուսեում (Բուլղարիա)։ Հիմնադրվել է 1932 թվականին։
Կոմիտաս | |
---|---|
Գործունեություն | 1932 |
Կազմակերպիչները՝ Ա. Բերբերյան, է. Սաֆարյան, ղեկավարը՝ Մ. Անգելով։ Առաջին համերգը՝ 1934 թվականին։ «Երևան» մշակութային կազմակերպության ստեղծումով «Կոմիտաս» և «Հայ գուսան» երգչախմբերը միավորվել են առաջինի անվան տակ։ 1948 թվականից խմբավարն էր Կ. Կարապետյանը, 1952 թվականից՝ Ի. Միհրանյանը։ 1958 թվականին տոնվել է երգչախմբի հիմնադրման 25 ամյակը։ 1960 թվականին պարգևատրվել է Կիրիլի և Մեֆոդիի առաջին աստիճանի շքանշանով։
Համերգներ է ունեցել Բուլղարիայի քաղաքներում, մասնակցել փառատոների, մեծապես նպաստել հայ երգի տարածմանը։ Երկացանկը ընդգրկում է հայկական, բուլղարական և այլ ժողովուրդների երգեր, դասական երաժշտության նմուշներ։ Իրականացրել է օպերային ներկայացումների համերգային կատարումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 541)։ |