Կողի կոտրվածք, կողոսկրի կոտրվածքը[2]։ Հիմնական գանգատը կրծքային շրջանի ցավն է, որն ուժեղանում է շնչելիս[2]։ Կոտրվածքի շրջանում առաջանում են կապտուկներ[3]։ Երբ մի քանի կողեր կոտրված են մի քանի հատվածներով, առաջանում է փեղկ (կողային փական)[4]։ Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և թոքաբորբը[2][1]։

Կողի կոտրվածք
Ռենտգեն պատկերում երևում է ձախ կողերի հին կոտրվածք. նշված է օվալով
ՏեսակԱնհետաձգելի բժշկական օգնություն
ՊատճառԿրծքավանդակի վնասվածք[1]
Հիվանդության ախտանշաններՑավ կրծքավանդակում, որն ուժգնանում է շնչելիս[2]
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9807.0 և 807.1
ՀՄԴ-10S22.3 և S22.4
ԱխտորոշումՀիմնված է ախտանիշների և գործիքային հետազոտության վրա[3]
ԲարդություններԹոքի սալջարդ, պնևմոթորաքս, պնևմոնիա[2][1]
ՀաճախությունՀաճախ հանդիպող[1]
ԿանխատեսումՑավը մեղմանում է 6 շաբաթվա ընթացքում[3]
 Fractures of the human ribs Վիքիպահեստում

Կողի կոտրվածքները հիմնականում առաջանում են կրծքային շրջանում հարված ստանալիս, օրինակ ավտովթարների կամ պարզապես հարվածի հետևանքով[2][1]։ Հազը և մետաստազային ուռուցքը նույնպես կարող են առաջացնել կողի կոտրվածք[2]։ ՄԻջային կողերը ավելի հաճախ են կոտրվում[2][5]։ Առաջին և երկրորդ կողի կոտրվածքները հաճախ են կապված բարդությունների հետ[6]։ Ախտորոշումը կատարվում է ռենտգեն պատկերի և կլինիկական ախտանիշների հիման վրա[3]։

Ցավի վերահսկումը բուժման կարևոր մասն է կազմում[7]։ Ցավազրկման համար օգտագործում են պարացետամոլ(ացետամինոֆեն), ՈՍՀԴ կամ ափիոններ[1]։ Այս նպատակով կատարվում է նաև նյարդի բլոկադա(արգելափակում)[2]։ Չնայած կողի կոտրվածքի վերականգնմանը, հնարավոր է առաջանան բարդություններ[2]։ Մի քանի կողերի կոտրվածքի դեպքում, վիրահատությունը բարելավում է ելքը[8][9][10]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Սովորաբար գանգատվում են ցավից, որն ուժեղանում է շնչառության ժամանակ[2]։ Կոտրվածքի շրջանում առաջանում են կապտուկներ[3]։

Բարդություններ խմբագրել

Կողերի բազմաթիվ կոտրվածքների, հատկապես պատուհանաձև կոտրվածքների դեպքում, երբ որոշ կողեր վնասված են երկու տեղում, առաջանում է փեղկ (կողային փական), հնարավոր է նաև պարադոքսալ շնչառություն՝ ներշնչման ժամանակ փականը ներս է ըկնում, իսկ արտաշնչելիս դուրս է գալիս[4]։ Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և պնևմոնիան[2][1]։

Պատճառները խմբագրել

Կողի կոտրվածքները կարող են առաջանալ ուղղակի վնասվածքների կամ զվարճանքների հետևանքով։ Կողի կոտրվածք կարող է առաջանալ վայր ընկնելու, ինչպես նաև ավտովթարի հետևանքով։ Ինչպես հայտնի է սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակ առաջանում է կրծքավանդակի վնասում, կողերի և կրծոսկրի կոտրվածք։ Կոտրվածքը կարող է առաջանալ նաև քաղցկեղի կամ ռևմատոիդ արթրիտի պատճառով[11]։

Ախտորոշում խմբագրել

 
Համակարգչային շերտագրություն. երևում են երկու կոտրված կողեր
 
Կողերի կոտրվածք և աջակողմյան պնևմոթորաքս

Կողի կոտրվածքի ախտանիշներն են[12]

Հասարակ ռենտգենոգրաֆիայի միջոցով ախտորոշվում է տեղաշարժով կոտրվածքը, իսկ առանց տեղաշարժի կոտրվածքները երբեմն հնարավոր չէ ախտորոշել[13]։ Համակարգչային շերտագրությամբ երկու տեսակի կոտրվածքներն էլ հնարավոր է ախտորոշել[13]։

Քանի որ երեխաների մոտ մեծահասակների համեմատ ոսկրերն ավելի ճկուն են, դրանք չեն կոտրվում այլ ճկվում են, հետևաբար երեխաների մոտ կողերի կոտրվածքի առաջացումը պայմանավորված է մեծ ուժով կամ ուժգին հարվածով, ինչը կարող է հանգեցնել նաև թոքի սալջարդի[4]։ Տարեցների մոտ կողերի կոտրվածքները ծանր վնասվածքի ախտանիշ են հանդիսանում[14]։

Բուժում խմբագրել

Կողերի կոտրվածքների դեպքում յուրահատուկ բուժման միջոց չկա, սակայն կարող են տարբեր աջակցող միջոցներ ձեռնարկվել։ Կողի կոտրվածքի պատճառով առաջանում է շնչառական շարժումների և հազի թուլացում, ինչը կարող է երկրորդային ինֆեկցիայի պատճառ հանդիսանալ[15]։ Պատուհանաձև կոտրվածքը պոտենցիալ կյանքին սպառնացող վնասվածք է, որի դեպքում հաճախ իրականացվում է թոքերի արհեստական օդափոխություն[16]։

Նյարդի բլոկադա (հաղորդչական անզգայացում) խմբագրել

Ցավերի մեղմացման համար երբեմն կիրառվում է հաղորդչական անզգայացում, որը ներառում է էպիդուրալ անզգայացում, հարողնաշարային անզգայացում և ատամնավոր մկանի առաջային մակերեսի անզգայացում[17][18]։

Վիրաբուժություն խմբագրել

Ներքին ֆիքսացիա/կողերի կոտրվածքի վերականգնումն ընդգրկում է.

  • Jude և sanchez շերտավոր մետաղական թիթեղներ, որոնք ամրացվում են կողի շուրջը և միմյանց կարերի միջոցով[19]։
  • Synthes matrixrib ֆիքսման համակարգը ունի երկու եղանակ. նախապես պատրաստված մետաղական թիթեղ է, որ ֆիքսվում է կողերին պտուտակներով կամ կարերով[20]։
  • Առաջային ֆիքսատորը մետաղական թիթեղ է, որն ունի բազմաթիվ անցքեր պտուտակների համար։ Այն տեղադրվում է կողերի վրա և ամրացվում ոսկրին համապատասկան դիրքով[21]։
  • U-աձև թիթեղներ, որոնք ֆիքսվում են պտուտակներով[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 May, L; Hillermann, C; Patil, S (January 2016). «Rib fracture management». BJA Education. 16 (1): 26–32. doi:10.1093/bjaceaccp/mkv011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Mosby's Medical Dictionary (E-Book) (անգլերեն). Elsevier Health Sciences. 2013. էջ 1567. ISBN 978-0323112581. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Adams, James G. (2012). Emergency Medicine E-Book: Clinical Essentials (Expert Consult – Online) (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 682. ISBN 978-1455733941. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 Wanek, Sandra; Mayberry, John C (2004). «Blunt thoracic trauma: flail chest, pulmonary contusion, and blast injury». Critical Care Clinics. 20 (1): 71–81. doi:10.1016/S0749-0704(03)00098-8. PMID 14979330.
  5. Nanni, Christina (2012). PET-CT: Rare Findings and Diseases. Springer. էջ 257. ISBN 978-3-642-24698-2.
  6. Murphy CE, 4th; Raja, AS; Baumann, BM; Medak, AJ; Langdorf, MI; Nishijima, DK; Hendey, GW; Mower, WR; Rodriguez, RM (2017 թ․ մայիսի 27). «Rib Fracture Diagnosis in the Panscan Era». Annals of Emergency Medicine. 70 (6): 904–909. doi:10.1016/j.annemergmed.2017.04.011. PMID 28559032.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Brown, SD; Walters, MR (2012). «Patients with rib fractures: use of incentive spirometry volumes to guide care». Journal of Trauma Nursing : The Official Journal of the Society of Trauma Nurses. 19 (2): 89–91, quiz 92–03. doi:10.1097/JTN.0b013e31825629ee. PMID 22673074.
  8. Schuurmans, J; Goslings, JC; Schepers, T (April 2017). «Operative management versus non-operative management of rib fractures in flail chest injuries: a systematic review». European Journal of Trauma and Emergency Surgery. 43 (2): 163–68. doi:10.1007/s00068-016-0721-2. PMC 5378742. PMID 27572897.
  9. Coughlin, TA; Ng, JW; Rollins, KE; Forward, DP; Ollivere, BJ (August 2016). «Management of rib fractures in traumatic flail chest: a meta-analysis of randomised controlled trials». The Bone & Joint Journal. 98-B (8): 1119–25. doi:10.1302/0301-620X.98B8.37282. PMID 27482027.
  10. Senekjian, L; Nirula, R (January 2017). «Rib Fracture Fixation: Indications and Outcomes». Critical Care Clinics. 33 (1): 153–65. doi:10.1016/j.ccc.2016.08.009. PMID 27894495.
  11. Fracture 825981, բաժին Rib Fracture(անգլ.) EMedicine կայքում
  12. «Broken or bruised ribs». NHS.UK. 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  13. 13,0 13,1 Dennis, BM; Bellister, SA; Guillamondegui, OD (October 2017). «Thoracic Trauma». The Surgical Clinics of North America. 97 (5): 1047–1064. doi:10.1016/j.suc.2017.06.009. PMID 28958357.
  14. Kent, Richard; Woods, William; Bostrom, Ola (2008 թ․ հունվարի 1). «Fatality Risk and the Presence of Rib Fractures». Annals of Advances in Automotive Medicine / Annual Scientific Conference. 52: 73–84. ISSN 1943-2461. PMC 3256783. PMID 19026224.
  15. Morice, A H; McGarvey, L; Pavord, I (2006). «Recommendations for the management of cough in adults». Thorax. 61 (Suppl 1): i1–24. doi:10.1136/thx.2006.065144. PMC 2080754. PMID 16936230.
  16. Paul, Pauline; Williams, Beverly (2009 թ․ հունվարի 1). Brunner & Suddarth's Textbook of Canadian Medical-surgical Nursing (անգլերեն). Lippincott Williams & Wil. էջ 637. ISBN 9780781799898. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին.
  17. Wardhan, R (October 2013). «Assessment and management of rib fracture pain in geriatric population: an ode to old age». Current Opinion in Anesthesiology. 26 (5): 626–31. doi:10.1097/01.aco.0000432516.93715.a7. PMID 23995061.
  18. Grant, Stuart A.; Auyong, David B. (2016). Ultrasound Guided Regional Anesthesia (անգլերեն). Oxford University Press. էջ PT388. ISBN 9780190630478.
  19. Fitzpatrick, D. C.; Denard, P. J.; Phelan, D.; Long, W. B.; Madey, S. M.; Bottlang, M. (2010). «Operative stabilization of flail chest injuries: review of literature and fixation options». European Journal of Trauma and Emergency Surgery. 36 (5): 427–33. doi:10.1007/s00068-010-0027-8. PMC 3150812. PMID 21841954.
  20. Mathison, Douglas (2014). Master Techniques in Surgery: Thoracic Surgery: Transplantation, Tracheal Resections, Mediastinal Tumors, Extended Thoracic Resections. Walters-Kluwer Health. ISBN 978-1-46988-903-0. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.Կողի կոտրվածք at Google Books
  21. Browner, Bruce D. (2009 թ․ հունվարի 1). Skeletal Trauma: Basic Science, Management, and Reconstruction (անգլերեն). Elsevier Health Scien. էջ 1418. ISBN 978-1416022206. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին.
  22. de Jong, M. B.; Kokke, M. C.; Hietbrink, F.; Leenen, L. P. H. (2014). «Surgical Management of Rib Fractures: Strategies and Literature Review». Scandinavian Journal of Surgery. 103 (2): 120–25. doi:10.1177/1457496914531928. PMID 24782038.