Կոլպինոյի շրջան (Սանկտ Պետերբուրգ)

Կոլպինոյի շրջան, Սանկտ Պետերբուրգի շրջաններից, որը գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում։ Վարչական ղեկավարն է Դմիտրի Կոբիցկին։

Կոլպինոյի շրջան
Колпинский район
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵնթարկումՍանկտ Պետերբուրգ
ՀամայնքՍանկտ Պետերբուրգ
Շրջանի ղեկավարԴմիտրի Կոբիցկի
Հիմնադրված է2010 թ.
Առաջին հիշատակում1936
Մակերես105,8 կմ²
Բնակչություն177448 [1] մարդ
Փոստային դասիչ196xxx
Պաշտոնական կայքgov.spb.ru/gov/terr/reg_kolpino/
Կոլպինոյի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)##
Կոլպինոյի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)

Սահմանակից է Նևսկի, Ֆրունզենսկի, Պուշկինսկի, Վսևոլոժսկի, Կիրովի, Տոսնենսի շրջաններին։

Պատմություն

խմբագրել

Շրջանի անվանումը կապված է այն բանի հետ, որ վարչական ղեկավարությունը գտնվում է Կոլպինո քաղաքում։ Շրջանն ի սկզբանե ստեղծվել է որպես արդյունաբերական կենտրոն և պաշտոնապես Լենինգրադի մաս դարձավ 1936 թվականին Լենինգրադի մարզի Պրիգորոդնի շրջանի լիկվիդացումից հետո։ Շրջանը վերջնականապես ձևավորվեց որպես վարչական միավոր 1954 թվականին մի քանի գյուղական խորհուրդների՝ շրջանի կազմի մեջ մտնելուց հետո։ 1996 թվականին Կոլպինոյի շրջանի տարածքում ձևավորվեց 5 քաղաքային կառույց։ Կոլպինոյի շրջանը համարվում է Սանկտ Պետերբուրգի ամենաարդյունաբերական շրջանը, որտեղ կենտրոնացած է ավելի քան 30 խոշոր ընկերություններ, շրջանում լավ զարգացած է նաև երթևեկության համակարգը[2]։ Սակայն շրջանի կենսամակարդակը ամենացածրն է Սանկտ Պետերբուրգում[3][4]։

Շրջանի կազմը

խմբագրել

Շրջանի կազմի մեջ մտնում են 6 քաղաքային կառույց՝

  • Կոլպինո քաղաքը
  • Մետալոստրոյ գյուղ
  • Պետրո-Սլավյանկա գյուղ
  • Պոնտոննի գյուղ
  • Սապյորնի գյուղ
  • Ուստ-Իժորա գյուղ

Ըստ 2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալների՝ Կոլպինոյի շրջանում բնակվում է 177448 մարդ։ Ըստ 2002 թվականի տվյալների՝ տղամարդիկ կազմել են 46%, կանայք՝ 54%։ Շրջանի բնակչության գրեթե 78%-ը բնակվում է Կոլպինո քաղաքում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Արխիվացված 2016-03-25 Wayback Machine: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Արխիվացված 2022-03-03 Wayback Machine
  2. «История Колпино и Колпинского района». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  3. ««Оскар» для районов Петербурга». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  4. «Рейтинг районов Санкт-Петерурга по качеству жизни». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  5. «Перепись населения в 2002». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել