Կոլումբայնի ավագ դպրոց (անգլ.` Columbine High School), ավագ դպրոց տեղակայված ԱՄՆ Կոլորադո նահանգի Ջեֆերսոն շրջանում։

Կոլումբայնի ավագ դպրոց
Columbine High School
անգլ.՝ Columbine High School
Քարտեզ
Քարտեզ
Տեսակավագ դպրոց
Հիմնադրված է1973
ՏնօրենՖրենք Դեանջելիս
Աշակերտներ1700
Դասարաններ9-12
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունLittleton? և Կոլումբայն
Հասցե6201 S. Pierce St.
ԿայքՊաշտոնական կայք
39°36′12″ հս․ լ. 105°04′29″ ամ. ե.HGЯO
Կոլումբայնի զոհերի հուշահամալիր

Պատմություն

խմբագրել

Դպրոցը բացվել է 1973 թվականի աշնանը։ Առաջին ուսումնական տարում չի ունենցել ավարտական դասարան, ինչը շարունակվում է մինչև 1975 թվականը։ Դպրոցը գտնվում է նույնանուն ավանում։ Անվանումը ստացել է Կոլորադո նահանգում աճող Կոլումբայն ծաղկի էնդեմիկ տեսակից։ Առաջին տնօրենն է եղել ոմն Ջերալդ Դիֆորդը։

Դպրոցի պաշտոնական գույներն են կապույտը և մոխրագույնը։ Գույների ընտրության հարցը դրվել էր 1973 թվականին՝ քվեարկության ճանապարհով, որին մասնակցում էին ապագա աշակերտները։

Զանգվածային սպանություններ

խմբագրել

Դպրոցն հայտնվում է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում 1999 թվականի ապրիլի 20-ին, երբ ավարտական դասարանի աշակերտներ Էրիկ Հարիսը և Դիլան Կլեբոլդը զինված մուտք գործեցին հաստատություն՝ մոտ մեկ ժամվա ընթացքում սպանելով տասներկու աշակերտների և մեկ ուսուցչի, ինչպես նաև վիրավորեցին ևս 23 աշակերտի։ Ոճիրը կատարելուց հետո պատանի մարդասպանները ինքնասպանություն գործեցին։ Կոլումբայնի ահաբեկչությունը մինչ օրս համարվում է ամերիկյան դպրոցներում կատարված խոշորագույն հանցագործություններից մեկը։

Արտաքին հղումներ

խմբագրել