«Կոլորադոյի երեխան» (անգլ.՝ The Colorado Kid), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի դետեկտիվ վեպը, որը հրատարակվել է 2005 թվականին։ Ռուսերեն լեզվով չի թարգմանվել շուրջ 9 տարի՝ հաշված ամերիկյան առաջին հրատակումից, համացանցում հասանելի էին Ս. Դումակովի և Օ. Կուլիկովայի թարգմանությունները։ 2015 թվականին ԱՍՏ հրատարակչության կողմից հրատարակվեց Վ. Վեբերի թարգմանությամբ վեպը՝ մոտ երեսուն հազար տիրաժով[1]։

Կոլորադոյի երեխան
անգլ.՝ The Colorado Kid
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկական գրականություն և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կազմի հեղինակGlen Orbik?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHard Case Crime
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 4, 2005

Հրատարակություն խմբագրել

Այս կարճ վեպը (բնօրինակը 179 էջ) հրատարակվել է, Hard Case Crime հրատարակչության կողմից փոքր ֆորմատով և փափուկ կազմով։ 2007 թվականին վեպը նորից հրատարակվել է կոշտ կազմով PS Publishing հրատարակչության կողմից սահմանափակ քանակով՝ ձևավորման երեք տարբեր տարբերակներով, և երեք տարբեր նկարիչների պատկերազարդումներով. Էդվարդ Միլլերի, Ջ. Կ. Պոտտերի և Գլեննա Չադբորնի[2]։

Սյուժե խմբագրել

1980 թվականի վաղ ապրելյան առավոտյան Մեն նահանգի կղզիներից մեկի ափին երկու դեռահասներ հայտնաբերում են դիակ։ Դիակը հենած էր աղբարկղին, որի վրա չկար բռնության ոչ մի նշան։ Մահվան պատճառ համարվել էր շնչահեղձությունը, քանի-որ մահացածի կոկորդից հանված էր մսի մեծ կտոր։ Դրա հետ մեկտեղ նրա հագուստի գրպաններում չկար ոչ մի փաստաթուղթ, միայն ծխախոտի լի տուփ, 17 դոլար, մի քանի ցենտ և միակ ռուսական սովետական մետաղադրամ։

Մեկ տարուց ավել էր անցել այն ժամանակվանից, երբ տուժածը ճանաչվել էր։ Պարզվեց նա ոմն Ջեյմս Կոգանն է Կոլորադո նահանգի Նեդերլանդ քաղաքից։ Վերջին անգամ նրան տեսել են այնտեղ կղզում հայտնվելուց հինգ ու կես ժամ առաջ, որտեղ էլ նրան գտել էին մահացած հաջորդ առավոտյան, չնայած ոչ-ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է Կոգանը կարողացել հաղթահարել այդքան ժամանակում երկրի կեսը. Կոլորադոյից՝ Մեն։

Վեպի գործողությունները սկսվում են, երբ քսանհինգ տարի հետո երիտասարդ լրագրող Ստեֆանի Մակկենը, ով աշխատում էր տեղական թերթում, զրուցում է այդ թերթի վետերանների հետ. 65 տարեկան Դեյվ Բոուի և 90 տարեկան Վինս Տիգի հետ, ովքեր էլ նրան պատմում են այդ տարօրինակ պատմությունը։

Էկրանավորում խմբագրել

SyFy ամերիկյան ալիքը 2010 թվականի հուլիսի 19-ին սկսել էր «Հեյվեն» հեռուստասերիալի ցուցադրությունը՝ «Կոլորադոյի երեխան» վեպի հիման վրա[3]։

Ակնարկներ իրական դեպքերին խմբագրել

Գրքի որոշ դրվագներ կարող էին վերցված լինել իրական դեպքից, որը տեղի է ունեցել 1948 թվականի դեկտեմբերի 1-ին Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում, որի ափին էլ Սոմերտոնը վաղ առավոտյան առանց փաստաթղթերի, անհայտ տղամարդու դի էր գտել։ 1948 թվականից սկսած մինչև այսօր անձի ինքնությունը պարզելու փորձելը ոչ մի բանի չեն հանգեցրել, մահվան կոնկրետ պատճառը նույնպես մինչև այսօր չի պարզվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սթիվեն Քինգ։ Կոլորադոյի երեխան. (վեպ) / Սթիվեն Քինգ; (թարգմ. անգլ. Վ. Վեբերը.) — Մոսկվա։ ԱՍՏ, 2015. — 192 էջ — (Մուգ աշտարակ). — ISBN 978-5-17-086481-2.
  2. «PS Publishing's Colorado Kid page». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. Haven | Syfy