Կոլիմայի դաշտավայր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլիմա (այլ կիրառումներ)
Կոլիմայի դաշտավայր, ցածրադիր հարթավայր Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի հյուսիս-արևմուտքում։ Ձգվում է 750 կմ Կոլիմա գետի երկայնքով, Արևելա-Սիբիրական ծովից մինչև Չերսկու լեռները։ Բարձրությունը՝ մինչև 100 մ (առանձին բլուրներ՝ մինչև 200—300 մ)։ Կազմված է լճա-գետային ավազակավերից և կավավազներից։ Կլիման մերձարկտիկական է։ Բնորոշ են սառցա-ջերմակարստային ռելիեֆի ձևերը, շատ են լճերն ու ճահիճները։ Հարավում տիրապետում են սաղարթավոր ճահճային նոսր անտառները, իսկ հյուսիսում լայնության 69°-ից հյուսիս թփուտա-խոտային տունդրաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 512)։ |