Կոլեկտիվ անվտանգություն

Կոլեկտիվ անվտանգություն, պետությունների համագործակցություն՝ հանուն միջազգային խաղաղության ամրապնդման, խաղաղությանն սպառնացող վտանգի կանխման ու վերացման և, անհրաժեշտության դեպքում, ագրեսիայի ակտի դադարեցման։ Հարձակումը պայմանագրի մասնակիցներից որևէ մեկի վրա հարձակում է դիտվում նրա բոլոր մասնակիցների վրա։ Կոլեկտիվ անվտանգությունը կարող է իրագործվել ինչպես համընդհանուր, համակողմանի միջազգային կազմակերպության (օրինակ, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ), այնպես էլ տարածաշրջանային կազմակերպությունների և փոխադարձ համաձայնությունների շրջանակներում։

Ներկայումս գործող կոլեկտիվ անվտանգության խոշոր կազմակերպությունները      ՆԱՏՕ, ԸԱՊՔ      ՇՀԿ, ՀԱՊԿ      ՀԱՄ      ԽԱԽ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 510