Կոիտյեռվե դաստակերտ (էստ․՝ Koitjärve mõis, գերմ.՝ Koitjärw), քաղաքային դաստակերտ Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կուուսալու շրջանի Կոիտյեռվե գյուղում։

Պատմություն խմբագրել

Կոիտյեռվե դաստակերտը հիմնադրվել է XVII դարի վերջին։ Դաստակերտի առաջին սեփականատերն էր Գեորգ Կոռնելիուս Գրեսինգերը (Georg Cornelius Griesinger

1703 թ. Կոիտյեռվե դաստակերտը միացվեց Մաառդու դաստակերտին։ Վերջինս դարձավ Կոիտյեռվե դատակերտի օժանդակ շինություն։

1773 թի-ց Կոիտյեռվե դաստակերտը պատկանել է Տալլին քաղաքին, որի սեփականություն դասատկերտը մնաց մինչև 1940 թ-ը։

Լինելով քաղաքային դաստակերտ՝ Կոիտյեռվեն չուներ մեծ ու աչքի ընկնող կառույցներ։ Դաստակերտն ավելի շուտ հիշեցնում սովորական տուն։ XX դարիի սկզբին դաստակերտի գլխավոր մասնաշենքը գրեթե ոչնչով չէր տարբերվում իր շուրջը գտնվող երեք տներից։ 1952 թ.՝ Աէգվիյդու պոլիգոնի կառուցման ժամանակ, ավերվեցին դաստակերտի գլխավոր մասնաշենքն ու նրա կողքի երեք տները։ Ներկայումս դաստակերտից ոչինչ չի պահպանվել։

Արտաքին հղումներ խմբագրել