Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

Ծագում է ազնվական ընտանիքից։ Կրթություն է ստացել Պրահայում և Լիեժում։ Գերմանական կայսր Հենրիխ IV-ի օրոք այցելել է Հունգարիա, Գերմանիա, Իտալիա։ 1110 թվականից Պրահայի Սուրբ Վիտայի տաճարի դեկանն է։ Կոզմա Պրահացու «Չեխական ժամանակագրություն» (լատ.՝ Chronica Boëmorum) աշխատությունը (սկսել է գրել 1119-1120 թվականներին) պարունակում է հարուստ ու բազմաբնույթ նյութ և արժեքավոր աղբյուր է (հատկապես երրորդ գիրքը, որում նկարագրվում է Կոզմա Պրահացու ապրած ժամանակաշրջանի՝ 1092-1125 թվականների իրադարձությունները) Չեխիայի պատմության վերաբերյալ։ Կոզմայի գործը շարունակողները նրա ժամանակագրությունը հասցրել են մինչև XIII դարի սկիզբ։

Կոզմայի «Չեխական ժամանակագրությունները» Նեստոր Տարեգրի «Ժամանակների պատմության» ու Գալլ Անանունի «Լեհ կոմսերի կամ կառավարիչների գործերն ու ժամանակագրությունը» աշխատությունների հետ միասին հիմնարար նշանակություն ունեն սլավոնական մշակույթի համար։

ՀրատարակություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Třeštik D. Kosmas, 2 vyd., Praha, 1972.
  • Краткая история Чехословакии. М., 1988.

Արտաքին հղումներԽմբագրել