Կյուշանա, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Տրապիզոնի գավառում, Տրապիզոնից 8 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրել են Համշենից գաղթած հայերը 1720-1730 թվականներին։

Գյուղ
Կյուշանա
Վարչական տարածքՕսմանյան կայսրություն
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
ԳավառՏրապիզոնի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Կյուշանա (Աշխարհ)##
Կյուշանա (Աշխարհ)

Բնակչություն

խմբագրել

1915 թվականին գյուղն ուներ 56 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Շինություններ

խմբագրել

Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս) և Ս. Մեսրոպյան անունով վարժարան՝ վեցամյա (1906 թվականից՝ յոթնամյա) դասընթացով։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 491, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 491