Կլեպեչիխա (գետ)

գետ Ռուսաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեպեչիխա (այլ կիրառումներ)

Կլեպեչիխա, գետ Ռուսաստանում, հոսուն է Պոսպելիխինսկի և Շիպունովսկի շրջաններով՝ Ալթայի երկրամասով։

Կլեպեչիխա
Բնութագիր
Երկարություն62
Ավազանի մակերես716 կմ²
Ավազան716
Ջրահոսք
ԱկունքԿլեպեչիխա
Բարձրություն276 մ
ԳետաբերանԱլեյ
Գետաբերանի տեղակայումԱլեյ
Բարձրություն163 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՊորոժնյայա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԱլթայի երկրամաս
ՋրահավաքՕբի ավազան

Գետը հոսում է երաշտոտ Ալեական տափաստանով (Պրիոբական սարահարթով)։ Գետի ակունքը տեղակայված է Պոսպելիխինսկի շրջանում նույնանուն բնակավայրի՝ Կլեպեչիխայի մոտ, որտեղ գետը բաժանվում է մի քանի լճակների։ Գետի գետաբերանը գտնվում է Ալեյ գետի ձախ ափից 283 կմ հեռավորության վրա՝ Բառչիխ Շիպունովսկի ավանի մոտ, որի մոտ տեղակայված է ջրամբար։ Ինչպես նաև ջրամբարը տեղակայված է Բատալով Շիպունովսկի շրջանի բնակավայրի մոտ։ Բոլոր ջրամբարները օգտագործվում են ոռոգման համար։

Գետի երկարությունը կազմում է 62 կմ։ Ջրահավաքը բաց է։ Կլեպեչիխան ավելի շատ սնվում է ձյունով քան անձրևներով, բնորոշ է գարնանային վարարումներով։ Ամռանը, սովորաբար երաշտային ամիսներին գետը ցամաքում է։ Գետը տիպիկ հարթավայրային է։ Գետը ունի 3 վտակ՝ գետ Պորոժնյայա (Զագանիխա), (երկարությունը՝ 15 կմ) Լոբանիխա (երկարությունը՝ 11 կմ) Սոլոնովկա (գետակ) (երկարությունը՝ 5 կմ) և մի քանի ցամաքած գետեր։

Գետի հոսանքի մեջտեղում գտնվում է Բառնուալ֊Ռուբցովսկի ավտոճանապարհային մայրուղին (A349)։

Ջրային ռեեստրի տվյալներ խմբագրել

Ռուսաստանի պետական ջրայի ռեեստրի տվյալներով այն պատկանում է Վերխնեոբսկիի ավազանային շրջանին, գետի ջրային մասը՝ Ալեյից մինչև Խամուտինկա և մինչև գետաբերան, գետի գետային ավազանը կազմում է Օբը մինչ Իրտիշին միանալը։

Ըստ Ռուսաստանի ջրատնտեսական շրջանայնության աշխարհատեղեկատվական համակարգի տվյալների[1]

  • Կոդ ֊ 13010200212115200000676
  • Ավազանի կոդ ֊ 13.01.02.002
  • Կոդ ՀՈւ ֊ 115200067
  • Տոմ ՀՈւ ֊ 15
  • Թողարկում ՀՈւ ֊ 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Государственный водный реестр РФ: Клепечиха». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել