Կլեոպատրայի ասեղ (անգլ.՝ Cleopatra's Needle), Լոնդոնի պատմական կենտրոնում՝ Վիկտորիա ափին գտնվող հին եգիպտական կոթող՝ շրջապատված երկու սֆինքսներով։ Այն 18 մետր բարձրությամբ և 186 տոննա քաշով գրանիտե մենաքար է։ Բրիտանացիների կողմից Ալեքսանդրիայից դուրս է բերվել 1877 թվականին։

Կլեոպատրայի ասեղ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկոթող և տեսարժան վայր
Ստեղծումմ. թ. ա. 1450
Երկիր Միացյալ Թագավորություն
Պատմական երկիրՄիդլեքս
ԲնակավայրՎեստմինստեր
Մասն էCleopatra's Needles?
 Cleopatra's Needle (London) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կտրվել է Ասուանի քարհանքերում մ.թ.ա. II հազարամյակի կեսերին։ Կոթողի վրա պատկերված են փարավոն Թութմոս III-ի խորհրդանիշները (ավելի ուշ ավելացվել են Ռամզես II-ի և Կլեոպատրայի անունները)։ Մ.թ.ա. 1475 թվականին Նեղոսի հոսանքով իջեցվել է ներքև՝ տեղափոխվելով Հելիոպոլ։ Ենթադրվում է, որ հռոմեական կայսր Օկտավիանոս Օգոստոսի օրոք կոթողը տեղափոխվել է Ալեքսանդրիա, որտեղ այն կանգուն է եղել դարեր շարունակ։ 19-րդ դարի սկզբին հուշարձանն արդեն կողաշրջվել է և ընկած է եղել ավազի մեջ։

Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի կողմից նվիրվել է բրիտանացիներին եգիպտամոլության եռուն շրջանում՝ 1819 թվականին, ի նշանավորումն Աբուկիրի ճակատամարտում փոխծովակալ Նելսոնի և 1801 թվականին Ալեքսանդրիայի ճակատամարտում գեներալ Էբերկրոմբիի տարած հաղթանակների։ Ալեքսանդրիայում մնացել է մինչև 1877 թվականը, երբ վիրաբույժ Սըր Էրազմուս Վիլսոնը անձնական միջոցներից հատկացում է կատարել այն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք տեղափոխելու համար։

Կոթողը տեղադրվել է երկաթե գլանի մեջ և տեղափոխվել հատուկ կառուցված «Կլեոպատրա» նավով, որն ըստ էության եղել է կամրջանավ՝ անձնակազմի համար նախատեսված կամրջակով, և 1877 թվականի սեպտեմբերին բուքսիրով քաշվել է «Օլգա» շոգենավով։ Բիսկայի ծոցում նավարկության ժամանակ նավն ընկել է փոթորկի մեջ, որի հետևանքով «Օլգայի» անձնակազմից զոհվել են 6 նավաստիներ, իսկ «Կլեոպատրան» պոկվել է նրանից։ Չորս օր անց Fitzmaurice շոգենավը, որը գնում էր Գլազգոյից, նկատել է «Կլեոպատրան»։ 1878 թվականի հունվարի 21-ին կոթողը տեղափոխվել է Լոնդոն։ Սկզբում նախատեսվել է այն տեղադրել բրիտանական խորհրդարանի շենքի դիմաց։ 1878 թվականի սեպտեմբերի 12-ին այն տեղադրվել է Վիկտորիայի ափում[1]։ Կողքերին տեղադրված են սֆինքսների քանդակներ, որոնք ձուլվել են բրոնզից և դեմքով ուղղված են դեպի կոթողը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cleopatra's Needle // The London Encyclopaedia. — 3-րդ հրատարակություն. — McMillan, 2008. — С. 192—193. — 1119 с. — ISBN 978-1-4050-4925-2(անգլ.)