Կլասիցիդ (անգլClassicide), հետապնդումների և բռնության միջոցով սոցիալական դասակարգի միտումնավոր և համակարգված ոչնչացում, որը կարող է լինել մասնակի կամ ամբողջական[1][2]։ Եզրույթն առաջարկել է բրիտանացի և ամերիկացի սոցիոլոգ Մայքլ Մաննը[3]։ Կլասիցիդը դիտարկվում է որպես միտումնավոր զանգվածային սպանության տեսակ, որն իմաստով ավելի նեղ է, քան ցեղասպանությունը[2], քանի որ կլասիցիդի թիրախը բնակչության որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող մի հատվածն է[4]։ Դրան հակառակ, կլասիցիդն իր տեսակով ավելի լայն է, քան պոլիտիցիդը, քանի որ այս խումբը ոչնչացվում է ոչ իր քաղաքական գործունեության պատճառով[5]։

Կարմիր կխմերների զոհերի աճյունները

Սահմանում խմբագրել

Կլասիցիդ տերմինն առաջին անգամ իր «Հեղափոխության երեք դեմքը» (1972) գրքում կիրառել է հակակոմունիստական գործունեությամբ հայտնի ավստրալացի բժիշկ, ֆիզիկոս Ֆրեդ Շվարցը[6]։ Ավելի ուշ, Մանն այն կիրառել է որպես հստակ սահմանված տերմին[7]։ Մաննը հայտնի դարձրեց տերմինը՝ օգտագործելով դրա նմանությունը գենոցիդի հետ[1]։

Որոշ սոցիոլոգներ, ինչպես օրինակ Մաքյլ Մաննը և Մարտին Շոուն[2], այս տերմինն օգտագործում էին՝ բնորոշելու համար ցեղասպանության հատուկ տեսակները, որոնք վերաբերում էին սպանության կամ տեղահանության միջոցով դասակարգի ոչնչացմանը, նաև՝ բուրժուզիայի ներկայացուցիչների բնաջնջմանը, ինչի նպատակը հավասար պրոլետարական հասարակության ձևավորումն էր։ Ուշագրավ է, որ Մաննը կոմունիստական ռեժիմների գործողությունները բնորոշելու համար «ցեղասպանություն» տերմինը չի կիրառում[7]։ Նա գերադասում է կիրառել նաև «ֆրատրիցիդ» տերմինը։

Քաղաքագետ Քրիստոֆ Ջաֆրելոն և պատմաբան Ժակ Սեմելենը գրում էին, որ Մաննը յուրատիպ զուգահեռ է անցկացնում ռասայական և դասակարգային թշնամիների միջև՝ այդպիսով նպաստելով նացիզմի և կոմունիզմի համադրմանը։ Հետագայում այս մոտեցումը զարգացրին ֆրանսիացի պատմաբաններ Ստեֆան Կուրտուան և Ժան-Լուի Մարգոլենը «Կոմունիզմի սև գիրքը» աշխատությունում։ Նրանք դասակարգային ցեղասպանությունը ռասայական ցեղասպանությանը համարժեք արարք էին համարում[7]։

Օրինակներ խմբագրել

Ըստ Մաննի՝ կլասիցիդի օրինակ է ԽՍՀՄ-ում բռնի կոլեկտիվացման ժամանակ սկիզբ առած կուլակաթափությունը՝ ունևոր գյուղացիների դասակարգի ոչնչացումը, որոնց խորհրդային ռեժիմը «դասակարգային թշնամի» էր համարում[8]։ Այս շարքում է նաև Կամպուչիայում կարմիր կխմերների ռեժիմի իրականացրած Կամբոջայի ցեղասպանությունը[9][10]։ Մաննը գրում էր․ «Ստալինյան, մաոյական կամ կարմիր կխմերների վայրագությունները ժամանակակից օրգանիցիզմի սոցիալիստական օրինակներից էին, որոնք այլասերում էին ժողովրդավարության սոցիալիստական և դասակարգային տեսությունները»[11]։

Գրականություն խմբագրել

  • Alvarez, Alex (2009). Genocidal Crimes (1st illustrated ed.). London, England: Routledge. ISBN 9781134035816. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via Google Books.
  • Jaffrelot, Christophe; Sémelin, Jacques, eds. (2007). Purify and Destroy: The Political Uses of Massacre and Genocide. CERI Series in Comparative Politics and International Studies. Translated by Cynthia Schoch (hardback ed.). New York City, New York: Columbia University Press. ISBN 9780231142823. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via Google Books.
  • Jones, Adam (2016) [2006]. Genocide: A Comprehensive Introduction (3rd ed.). London, England: Routledge. ISBN 9781317533863. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via Google Books.
  • Mann, Michael (2005). The Dark Side of Democracy: Explaining Ethnic Cleansing (paperback ed.). New York City, New York: Cambridge University Press. ISBN 9780521538541. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via Google Books.
  • Mann, Michael (Spring 2002). Explaining Murderous Ethnic Cleansing: Eight Theses (PDF) (Paper prepared for the International Sociological Association Conference, Brisbane, Australia, July 2002). Brisbane, Australia: University of California, Los Angeles. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via UCLA.
  • Mann, Michael (2012). The Sources of Social Power: Volume 4, Globalizations, 1945–2011. New York City, New York: Cambridge University Press. ISBN 9781107311220. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via Google Books.
  • Sangar, Eric (2007 թ․ նոյեմբերի 3). «Classicide». Online Encyclopedia of Mass Violence. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via Sciences Po.
  • Schwarz, Fred (1972). The Three Faces of Revolution (hardcover ed.). Washington, D.C.: Capitol Hill Press. ISBN 9780882210032. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via Google Books.
  • Shaw, Martin (2015). What is Genocide? (1st ed.). Hoboken, New Jersey: John Wiley & Sons. ISBN 9780745631837. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via Google Books.
  • Wu, Harry (2012 թ․ դեկտեմբերի 1). «Classicide in Communist China». Comparative Civilizations Review. Salzburg, Austria: International Society for the Comparative Study of Civilizations. 67 (Fall 2012): 101–106. doi:10.5840/jis2006181/27. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին – via BYU ScholarsArchive.
  • Wu, Harry (2006 թ․ հուլիսի 1). «Classicide – Genocide in Communist China». Journal of Interdisciplinary Studies. Huntington, West Virginia: Institute for Interdisciplinary Research. 18 (1/2): 121–135. doi:10.5840/jis2006181/27.

Ծանոթագրություններ խմբագրել