Կլադկակա
Կլադկակա (շվեդ.՝ kladdkaka, «կպչուն/ կեղտոտ կարկանդակ» բառից)՝ շվեդական շոկոլադե տորթ մածուկով, կպչուն կազմվածքով[1][2][3]։
Կլադկակայի բաղադրիչները | |
շվեդական | |
Ենթատեսակ | շոկոլադե տորթ |
Առաջացման երկիր | Շվեդիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | կարագ, շոկոլադ, կակաոյի փոշի, շաքարավազ, ալյուր (պարտադիր չէ), ձու, վանիլ, աղ, նուշ, հատապտուղներ, հարած սերուցք |
Կան շատ բաղադրատոմսեր, բայց յուրահատկությունը նրանում է, որ պատրաստման ժամանակ չեն օգտագործում սոդա, այստեղից էլ ներսում փխրուն միջուկը՝ խմորում բացակայում են ծակոտիները, ձևավորված ածխաթթվային գազով։ Ուստի միջուկը կարող է երևալ չթխված, հեղուկ։ Նրան երբեմն ուտում են հարած սերուցքով կամ վանիլային պաղպաղակով և ազնվամորիով։
Տորթի ծագումը պարզ չէ, հնարավոր է, նա ծագել է բրաունիի ազդեցությունից կամ ֆրանսիական շոկոլադե տորթի[4]։ Եվս մեկ տեսությունն այն է, որ կլադկական ծագել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ կերակրի սոդան դժվար էր ձեռք բերել Շվեդիայում։ Բայց կա կարծիք, որ տորթը հորինվել է վերջերս, 1968 թվականին[5]։
Պատրաստման եղանակ
խմբագրելԲաղադրամասերը՝ կարագ, շոկոլադ, կակաոյի փոշի, շաքարավազ, ալյուր (պարտադիր չէ), ձու, վանիլ, աղ, նուշ, հատապտուղներ, հարած սերուցք[6]։ Տորթ-կարկանդակը թխվում է 15-20 րոպե, այն պատրաստ է, երբ կպչում է դրսից, բայց ներսից մնում է մածուցիկ[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ I dag firar vi kladdkakans dag
- ↑ Marabous klassiska mjölkchoklad blir kladdkaka — Mitt kök
- ↑ Secrets of Scandinavian Cooking . . . Scandilicious by Johansen Signe. 2011, Saltyard Books, p.180 ISBN 978-1444703924
- ↑ «Kladdkaka – 7 saker du inte visste om den». Expressen (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kladdkakan firas idag – krockar med Gustav Adolfsbakelsen». Sveriges Television. 2015 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Рецепт Кладкака
- ↑ Анна Бронс, Йоханна Киндвал. Fika. Кофейная философия по-шведски с рецептами выпечки и других вкусностей. - Москва: Издательство «Э», 2018. - 176 с. - ISBN 9785 699 998838, 9785 040906246