Կիրստեն Նիլսեն
Կիրստեն Միշել Նիլսեն (անգլ.՝ Kirstjen Michele Nielsen, մայիսի 14, 1972[1][2], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ[3]), ամերիկացի կիբեռանվտանգության փորձագետ, ԱՄՆ ներքին անվտանգության նախարար (2017-2019)։
Կիրստեն Նիլսեն անգլ.՝ Kirstjen Nielsen | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջորջթաունի համալսարան, Վիրգինյան համալսարանի Իրավունքի դպրոց, Berkeley Preparatory School? և Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց |
Մասնագիտություն | պաշտոնյա |
Աշխատավայր | United States Department of Homeland Security? |
Զբաղեցրած պաշտոններ | United States Secretary of Homeland Security? և White House Deputy Chief of Staff? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Kirstjen Nielsen Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆա գիտությունների բակալավրի աստիճան ստացել է Ջորջթաուն համալսարանի դիվանագիտության ֆակուլտետից։ 1999 թվականին ավարտել է Վիրջինիայի համալսարանը։ Որպես կիբեռանվտանգության փորձագետ աշխատել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կիբեռնետիկ ու ներքին անվտանգության կենտրոնում և Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ ռիսկերի խորհրդատվական խորհրդում[4]։
Sunesis Consulting ընկերության հիմնադիր և նախկին նախագահն է։ Ստեղծել և ղեկավարել է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության կառավարման օրենսդիր քաղաքականության վարչությունը[5]։
Ջորջ Բուշի վարչակազմում ծառայում էր որպես ԱՄՆ Ներքին անվտանգության խորհրդի կանխարգելման, վերապատրաստման և արձագանքման հարցերով նախագահի խորհրդական[6]։
Դոնալդ Թրամփի աշխատակազմում
խմբագրել2017 թվականի հունվարի 20-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Ջոն Քելիի վարչակարգի ղեկավար։
2017 թվականի սեպտեմբերի 6-ից Սպիտակ տան վարչակարգի ղեկավար Ջոն Քելիի առաջին տեղակալ[7]։
2017 թվականի հոկտեմբերի 11-ին նախագահ Թրամփը առաջարկել է Կիրստեն Նիլսենին նշանակել Ազգային անվտանգության քարտուղար։ Դեկտեմբերի 5-ին Սենատը հաստատել է 62 կողմ, 37 դեմ ձայներով[8]։
2018 թվականի հունիսին դարձել է ներգաղթի քաղաքականության խստացման հետևանքով առաջացած սկանդալի հիմնական դերակատարներից մեկը, երբ ապօրինի ներգաղթյալների ձերբակալությունները հանգեցրել են ընտանիքների տարանջատմանը. ձերբակալված ծնողների երեխաները մնացել էին առանց հարազատների խնամքի[9]։
2019 թվականի ապրիլի 7-ին նախագահ Թրամփը Twitter-ում հայտարարել է Նիլսենի հրաժարականի և ԱՄՆ սահմանապահ և մաքսային հանձնակատար Քևին Մակալինանի նշանակման մասին[10][11]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Sabrina Siddiqui (2017 թ․ հոկտեմբերի 12). «Trump to nominate Kirstjen Nielsen as homeland security secretary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.businessinsider.com/kirstjen-nielsen-bio-photos-trump-homeland-security-secretary-2018-6
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.law.virginia.edu/uvalawyer/article/enlisted-general
- ↑ Eric Williamson (2017 թ․ հոկտեմբերի 11). «Kirstjen Nielsen '99 Tapped for Top Post at Homeland Security» (անգլերեն). University of Virginia (School of Law). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Kirstjen Nielsen» (անգլերեն). Center for Cyber & Homeland Security. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Nick Miroff (2017 թ․ հոկտեմբերի 14). «Trump's pick for DHS chief was at center of Katrina disaster» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Tara Palmeri and Eliana Johnson (2017 թ․ սեպտեմբերի 6). «Kelly trades West Wing neophytes for Washington insiders» (անգլերեն). Politico. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Jacob Pramuk (2017 թ․ հոկտեմբերի 11). «Trump picks Kelly deputy Kirstjen Nielsen as new Homeland Security secretary» (անգլերեն). CNBC. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Nixon, Ron (2017 թ․ դեկտեմբերի 5). «Kirstjen Nielsen, White House Aide, Is Confirmed as Homeland Security Secretary». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ David Nakamura and Nick Miroff (2018 թ․ հունիսի 18). «Nielsen becomes the public face of Trump's family separation policy» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Priscilla Alvarez, Jake Tapper, Jim Acosta and Jeremy Diamond (2019 թ․ ապրիլի 8). «Trump says DHS Secretary Nielsen leaving» (անգլերեն). CNN. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)