Կիրիլ Միխայլով (ռուս.՝ Кирилл Андреевич Михайлов, ապրիլի 2, 1983(1983-04-02), Կայրակովո, Միշկինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզիկ, դահուկորդ, բիաթլոնիստ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Ռուսաստանի ազգային հավաքականների կենտրոնացված սպորտային թիմերի մարզիչ։

Կիրիլ Միխայլով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 2, 1983(1983-04-02) (41 տարեկան)
Ծննդավայր՝Կայրակովո, Միշկինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

1993 թվականից սկսել է զբաղվել սպորտով։ Միշկինի շրջանի Երիտասարդական սպորտային դպրոցի աշակերտ է (մարզիչ՝ Վ. Ն. Բայմետով)։

  • 2005 թվականից՝ Ռուսաստանի դահուկավազքի սպորտի վարպետ, Ռուսաստանի հավաքականի պարալիմպիկ թիմի անդամ
  • 2006 թվականից՝ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • 2005 թվականից հանդես է գալիս Բաշկիրիայի բարձրագույն սպորտի վարպետության դպրոցում (մարզիչ՝ Ամիր Գումերով[1], ապա՝ Նադեժդա Գումերովա)

Սպորտային նվաճումներ

խմբագրել
  •   Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2006 թ. - դահուկավազք 20 կմ
  •   Բրոնզ - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2006 թ. - դահուկավազք 10 կմ
  •   Ոսկի - Ռուսաստանի առաջնություն, 2009 թ. (5 կմ)
  •   Արծաթ - Աշխարհի առաջնություն, 2009 թ.
  •   Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2010 թ. - բիաթլոն 3 կմ անհատական մրցավազք
  •   Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2010 թ. - դահուկավազք 20 կմ
  •   Արծաթ - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2010 թ. -դահուկավազք 10 կմ
  •   Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2010 թ. - էստաֆետ 3 x 5 կմ
  •   Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ. - դահուկավազք 1 կմ

Մրցանակներ և սպորտային կոչումներ

խմբագրել
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (մարտի 26 2010 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ավանդի, 2010 թվականի Վանկուվերի (Կանադա) ձմեռային պարալիմպիկ խաղերում ունեցած նվաճումների համար[2]
  • Բարեկամության շքանշան (2014)[3]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (հունվարի 30 2008 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ձեռքբերումների և բազմաթիվ տարիների բարեխիղճ աշխատանքի համար[4]
  • Բաշկորտոստանին մատուցած ծառայությունների համար շքանշան (2010 թ.)[5]
  • Սալավաթ Յուլաևի շքանշան (ապրիլի 25 2006 թ., Բաշկորտոստան) - 2006 թվականի IX պարալիմպիկ խաղերում բարձր սպորտային արդյունքների համար[6]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է։ Զույգն ունի երկու որդի՝ Դանիելն ու Կորնիլը[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Болеем за наших паралимпийцев!
  2. Указ Президента Российской Федерации от 26 марта 2010 года № 373 Արխիվացված 2013-10-29 Wayback Machine
  3. Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации
  4. Указ Президента Российской Федерации от 30 января 2008 года № 119 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)
  5. «Президент Башкортостана Муртаза Рахимов наградил Ирека Зарипова и Кирилла Михайлова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Указ Президента Республики Башкортостан от 25 апреля 2006 года № УП-162 «О награждении орденом Салавата Юлаева Гарифуллина Р. Р., Ибрагимовой Э. В. и Михайлова К. А.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  7. Паралимпиец Кирилл Михайлов посвятил свою золотую медаль сыну

Արտաքին հղումներ

խմբագրել