Կիրիլ Կոմբարով
Կիրիլ Վլադիմիրովիչ Կոմբարով (ռուս.՝ Кирилл Владимирович Комбаров, հունվարի 22, 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Տուլայի «Արսենալ» ակումբի խաղացող։ Հանդես է գալիս պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։ Դմիտրի Կոմբարով երկվորյակ եղբայրն է։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1987 (37 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 28.04.2019: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԿիրիլ Կոմբալովը ֆուտբոլով սկսել է զբաղվել 4 տարեկանում։ 1993 թվականին մարզվել է Մոսկվայի Սպարտակի ֆուտբոլային դպրոցում, որտեղ գնացել է այն պատճառով, որ մարզիչ Նիկոլայ Պարշինը ծանոթ է եղել Կիրիլի հոր հետ[1], ինչպես նաև այն պատճառով, որ Վլադիմիր Կոմբարովը եղել է «Սպարտակի» երկրպագու։ Ֆուտբոլով զբաղվելու հետ միաժամանակ Կամբորովը 7-ից մինչև 11 տարեկանու զբաղվել է նաև քիքբոքսինգով[2][3]։ 14 տարեկան հասակում Կիրիլը և իր եղբայրը միասին հեռացել են «Սպարտակից» մարզիչի հետ կոնֆլիկտի պատճառով[4], որը Կոմբարովներին համարել է ոչ հեռանկարային[5]։ Այդ հեռանալու պատճառով Սպարտակը եղբայրների համար դարձել է ամենասկզբունքային հակառակորդը[6]։
«Սպարտակից» հեռանալուց հետո Կոմբարովները տեղափոխվել են Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլային դպրոց, որտեղ մարզվել է Յուրի Մենտյուկովի մոտ։ 2004 թվականին նրանք սկսել են խաղալ սպիտակաերկնագույնների երկրորդ կազմում[3]։
2006 թվականի սեպտեմբերի 20-ին կատարել է նորամուտը «Դինամոյի» հիմնական կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ Դինամոյին[7]։
2010 թվականի օգոստոսին բանակցություններ են սկսվել երկու եղբայների՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու վերաբերյալ[8]. Կիրիլն ինքը հրաժարվել է մեկնաբանել տրանսֆերին վերաբերող լուրերը[9][10]. երկու ֆուտբոլիստների տրանսֆերի արժեքը կազմել է տասը միլիոն դոլար[11]։ Որպես տեղափոխման պատճառ նշվել են զարգանալու ցանկությունը, «Սպարտակի» մասնակցությունը Չեմպիոնների լիգային[12] և այն, որ եղբայրներն իրենց ֆուտբոլային ելույթները սկսել են կարմրասպիտակների դպրոցում[9]։ Դինամոյի նախագահ Յուրի Իսաևն ասել է, որ Կոմբարովները պատրաստեն եղել մնալ սպիտակաերկնագույնների կազմում միայն աշխատավարձի զգալի բարձրացման դեպքում, ինչը ակումբը չի կատարել[13]։ Չնայած տեղափոխմանը՝ Կոմբարովը երկար ժամանակ չի կարողացել կատարել նորամուտը կարմրասպիտակների կազմում կրնկի և սրունքաթաթի վնասվածքնրի պատճառով, որ նա ստացել էր Դինամոյի կազմում[14][15][16]։ Միայն կրնկի վնասվածքի ապաքինումից հետո Կիրիլն արդեն Սպարտակի կազմում ստացել է աջ ծնկային հոդի վնասվածք[17]։ Միայն նոյեմբերի 19-ին երեք ամսվա ընթացքում առաջին անգամ պաշտոնական խաղում դուրս է եկել խաղադաշտ, մասնակցելով մեկ խաղի կարմրասպիտակների կազմում[18]։ Դեկտեմբերի 8-ին, տարվա վերջին խաղում, Կիրիլը նորամուտը կատարել է «Սպարտակի» հիմնական կազմում Չեմպիոնների Լիգայի «Ժիլինա» ակումբի դեմ խաղում. նա խաղադաշտում անցկացրել է 83 րոպե և ստացել դեղին քարտ[19]։ 2011 թվականի ապրիլի 8-ին Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Պորտու» ակումբի դեմ խաղում Կոմբարովը խփել է իր նորամուտային գոլը Սպարտակի կազմում։ 2011/12 մրցաշրջանում Կիրիլն ընդհանուր առմամբ մասնակցել է թիմի 37 խաղի Պրեմիեր Լիգայում, 3 խաղի գավաթի խաղարկությունում և 8 հանդիպման Եվրոպայի Լիգայում։ 2012/13 մրցաշրջանում Կոմբարովը սկսել է ավելի քիչ խաղալ Սպարտակի կազմում (18 խաղ ՌՖՊԼ-ում), իսկ 2013/14 մրցաշրջանում գրեթե դուրս է մնացել կարմրասպիտակների հիմնական կազմի՝ մասնակցելով թիմի ընդամենը 6 խաղի երկրի առաջնությունում։
2014/15 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբ, որտեղ դարձել է թիմի առաջնորդներից մեկը։ Սևասպիտակավունների կազմում Կոմբարովը անցկացրել է 23 խաղ և խփել երեք գնդակ։ Այնուամենայնիվ, մրցաշրջանի արդյունքներով «Տորպեդոն» դուրս է մնացել ՌՖՊԼ-ից և ֆուտբոլիստը վերադարձել է «Սպարտակ»։ 2015/16 մրցաշրջանը սկսել է որպես Սպարտակիհիմնական կազմի խաղացող սակայն շուտով գրեթե դադարել է ընդգրկվել թիմի կազմում, իսկ առաջնության ձմեռային ընդմիջումից հետո տեղափոխվել է «Սպարտակ-2»։ Մինչև մրցաշրջանի ավարտը Կոմբարովը Սպարտակ-2-ի կազմում անցկացրել է 11 խաղ և խփել 1 գոլ։
2016 թվականի հունիսի 26-ին հայտարարվել է, որ Կոմբարովը երկու տարվա պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ, նորից սկսելով աշխատել «Տորպեդո» ակումբից իրեն ծանոթ Վալերի Պետրակովի հետ[20]։ Սիբիրյան ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո Կոմբարովն ընտրվել է թիմի ավագ։ Տոմսկի ակումբի կազմում իր նորամուը կատարել է 2016 թվականի օգոստոսի 1-ին «Կրասնոդարի» դեմ խաղում։ 2017 թվականի հուվարին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը խզել է պայմանագիրն ակումբի հետ և դարձել ազատ գորածակալ։ Նույն ամսում կիրիլը պայմանագիր է կնքել Տուլայի «Արսենալ» հետ։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- «Դինամո» Մոսկվա
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008
- «Սպարտակ» Մոսկվա
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2011/12
Անձնական
խմբագրել- Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ («Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր) - 2007
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 3, 2008
Անձնական կյանք
խմբագրելԿինը՝ Եկատերինա, հարսանիքը կայացել է 2010 թվականի մայիսի 17-ին[21]։ 2011 թվականի հունվարի 20-ին ծնվել է որդին՝ Իլյան։ 2012 թվականի նոյեմբերի 16-ին ծնվել է երկրորդ որդին՝ Տիմոֆեյը, իսկ 2017 թվականի հունվարի 16-ին՝ երրորդ որդին, իսկ 2019 թվականի մայիսի 17-ին՝ չորրորդը[22]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել- 2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Դինամո (Մոսկվա) | Պրեմիեր Լիգա | 2006 | 9 | 0 | 1 | 0 | — | — | 10 | 0 | ||
2007 | 29 | 4 | 5 | 0 | — | — | 34 | 4 | ||||
2008 | 26 | 1 | 2 | 1 | — | — | 28 | 2 | ||||
2009 | 26 | 0 | 2 | 0 | 4 | 0 | — | 32 | 0 | |||
2010 | 11 | 2 | 0 | 0 | — | — | 11 | 2 | ||||
Ընդհանուր | 101 | 7 | 10 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 115 | 8 | ||
Սպարտակ (Մոսկվա) | Պրեմիեր Լիգա | 2010 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |
2011/12 | 37 | 0 | 3 | 0 | 8 | 2 | — | 48 | 2 | |||
2012/13 | 18 | 0 | 1 | 0 | 6 | 0 | — | 25 | 0 | |||
2013/14 | 6 | 0 | 1 | 0 | 1 | 0 | — | 8 | 0 | |||
2015/16 | 12 | 0 | 1 | 0 | — | — | 13 | 0 | ||||
Ընդհանուր | 73 | 0 | 6 | 0 | 16 | 2 | 0 | 0 | 95 | 2 | ||
Տորպեդո (Մոսկվա) | Պրեմիեր Լիգա | 2014/15 | 23 | 3 | 2 | 0 | — | — | 25 | 3 | ||
Սպարտակ-2 | ՖԱԼ | 2015/16 | 11 | 1 | — | — | — | 11 | 1 | |||
Տոմ | Պրեմիեր Լիգա | 2016/17 | 14 | 0 | 0 | 0 | — | — | 14 | 0 | ||
Արսենալ (Տուլա) | Պրեմիեր Լիգա | 2016/17 | 14 | 1 | 0 | 0 | — | 2 | 1 | 16 | 2 | |
2017/18 | 24 | 0 | 0 | 0 | — | — | 24 | 0 | ||||
2018/19 | 22 | 0 | 4 | 1 | — | — | 26 | 1 | ||||
2019/20 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 6 | 0 | |||
Ընդհանուր | 64 | 1 | 4 | 1 | 2 | 0 | 2 | 1 | 72 | 3 | ||
Ամբողջ կարիերա | 286 | 12 | 22 | 2 | 22 | 2 | 2 | 1 | 332 | 17 |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Полузащитник «Динамо» Кирилл Комбаров: У нас личные счеты со «Спартаком»
- ↑ Братья Комбаровы: «На „Спартак“ всегда настрой особый»
- ↑ 3,0 3,1 Брат-2: близнецов Комбаровых в «Динамо» различают по родинке
- ↑ Ком-партия
- ↑ Валентин Ивакин: «Занимался братьями Комбаровыми 3,5 года, но тренер, к которому они перешли, назвал их бесперспективными»
- ↑ Кирилл Комбаров: «Спартак» удалось победить за счет желания»
- ↑ Профиль на fc-dynamo.ru
- ↑ «Братья Комбаровы перейдут в «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 9,0 9,1 «Братья Комбаровы официально перешли в «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Братья Комбаровы стали спартаковцами». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ ««Спартак» заплатит за Комбаровых $ 10 млн». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Братья Комбаровы: мы хотим развиваться, прогрессировать». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Исаев: братья Комбаровы поставили «Динамо» перед фактом». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Кирилл Комбаров пропустит игру с «Мордовией» на Кубок России(չաշխատող հղում)
- ↑ Кирилл Комбаров не сыграет с «Ростовом»(չաշխատող հղում)
- ↑ «К. Комбаров: надеюсь скоро присоединиться к общей группе». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Кирилл Комбаров получил повреждение на тренировке «Спартака»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «К.Комбаров: уже нереально хотелось играть». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Жилина (Жилина, Словакия) Спартак М (Москва, Россия)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ К. Комбаров и Дудиев подписали контракты с «Томью» сроком на два года, Чемпионат.com (26 июня 2016)
- ↑ «На следующий день после игры с «Аланией» Кирилл Комбаров женился». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ [1]
Արտաքին հղումներ
խմբագրել- ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2018-08-09 Wayback Machine «Տոմ» ակումբի պաշտոնական կայքում
- ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2014-08-04 Wayback Machine ՌՖՊԼ-ի պաշտոնական կայքում
- ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Կոմբարով» հոդվածին։ |