Կիրառական երաժշտություն

Կիրառական երաժշտություն, գործնական երաժշտություն (գերմ.՝ Gebrauchsmusik[1], Funktionale Musik), ժանրեր և օպուսներ, որոնք նախատեսվում են որոշակի, այսպես կոչված, ոչ գեղարվեստական գործառույթներ կատարելու համար։

Հին կամ հնագույն (նաև բանահյուսական) մշակույթներում երաժշտությունը եղել է հիմնականում կիրառական բնույթի. գործածվել է ծիսական արարողություններում, կոլեկտիվ աշխատանքներում (աշխատանքային երգեր և այլն)։ Եվրոպական ավանդակա մշակույթում երաժշտությունը կիրառական խնդիրներ է լուծել եկեղեցական պաշտամունքում, նաև արարողություններում։

19-րդ դարից կիրառական երաժշտության մեջ գերակշռել են ժամանցային ժանրերը (սալոնային պարային երաժշտություն, շլյագեր, գնչուական ռոմանս և այլն)։ Ժամանցային պարային և ազդանշանային երաժշտությունից բացի՝ ժամանակակից կիրառակաան երաժշտությանն են պատկանում նաև թատրոնի ու կինոյի երաժշտության որոշ տեսակներ, որոնք, չլինելով ինքնուրույն գեղարվեստական երկեր, լուսաբանում են առանձնակի կարևորության խնդիրներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Heinrich Besseler, "Beiträge zur Stilgeschichte der deutschen Suite im 17. Jahrhundert", PhD diss. University of Freiburg, 1923.
  • Paul Hindemith, A Composer's World, Horizons and Limitations, Cambridge, Massachusetts: Harvard University Press, 1952.
  • Paul Nettl. "Beiträge zur Geschichte der Tanzmusik im 17. Jahrhundert". Zeitschrift für Musikwissenschaftl 4 (1921–22): 257–265.
  • Arnold Schoenberg, Style and Idea, New York: Philosophical Library, 1950.
  • Stephen Hinton, The Idea of Gebrauchsmusik: A Study of Musical Aesthetics in the Weimar Republic (1919–1933) with Particular Reference to the Works of Paul Hindemith, New York: Garland, 1989. 978-0824020095.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։