Ազդանշանային երաժշտություն
Ազդանշանային երաժշտություն, կիրառական նշանակության երաժշտություն. օգտագործվում է հին ժամանակներից՝ բնակչությանը տեղեկություններ հաղորդելու կամ նրանց գործողություններն ուղղորդելու համար։ Կատարվում են փողային (շեփոր, հեծելափող, հրետանափող, հետևակափող, նավատորմափողակ) և հարվածային (տարբեր տրամաչափերի թմբուկներ, լիտավրներ) երաժշտական գործիքներով։ Ընդգրկում է որսորդական, հովվական, զինվորական, արարողական, սպորտային և այլ ազդանշաններ։
Ազդանշանային երաժշտությունը լայնորեն օգտագործվում է զորավարժությունների, զինվորական արարողակարգերի ժամանակ և կենցաղում։ Ազդանշանային երաժշտությունը նպաստել է զորահանդեսային և զորասյունային քայլերգերի ձևավորմանը։
Պատմություն խմբագրել
Ազդանշանային երաժշտությունը միջնադարյան Եվրոպայի հասարակական կյանքում քաղաքային երաժիշտների առանձնաշնորհն էր, հետագայում ժամերը փոխվելու մասին քաղաքացիներին տեղեկացնելու նրանց պարտականությունը փոխարինվեց աշտարակի ժամացույցի երաժշտությամբ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «СИГНАЛЬНАЯ МУЗЫКА • Большая российская энциклопедия - электронная версия». old.bigenc.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |