Ազգային կինոյի «Կինոաշուն» առաջին փառատոն, անցկացվել է Երևանում և Հայաստանի մարզերում 2010 թվականի հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը:

Կինոաշուն 2010
Տեսակկինոփառատոնի տարի

ՊատմությունԽմբագրել

Ազգային կինոյի «Կինոաշուն» առաջին փառատոնն անցկացվել է Երևանում և Հայաստանի մարզերում 2010 թվականի հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը: Փառատոնը բացվել է Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմով, որը ցուցադրվել է Մոսկվա կինոթատրոնում[1]:

Փառատոնի շրջանակներում Հայաստանի տարբեր կինոսրահներում, ինչպես նաև` Սիրահարների այգում և Կասկադ համալիրում ցուցադրվել են տարբեր տարիների և ժանրերի 100-ից ավելի հայկական ֆիլմեր: Ֆիլմերը ցուցադրվել են չորս շրջաններում և 12 զորամասերում: Փառատոնի ընթացքում նաև անցկացվել են հայկական կինոյի գործիչներին նվիրված հոբելյանական միջոցառումներ, կլոր սեղաններ և սեմինարներ[2]: Ծրագրի շրջանակներում ներկայացվել են ինչպես ժամանակակից, այնպես էլ` խորհրդային տարիներին նկարահանված հայկական արտադրության ֆիլմեր: Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ուղերձ է հղել փառատոնին, որում ասվում էր, որ «Կինոաշունը» հիանալի հնարավորություն կդառնա հայ երիտասարդությանն ազգային կինոյին ծանոթացնելու համար[3]: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ընդգծել է, որ «Կինոաշունի» նպատակն է ոչ միայն վերականգնել կապը հանդիսատեսի ու կինոյի միջև, այլ նաև ժամանակակից ֆիլմերը ներկայացնել հանդիսատեսին: Նա նշել է, որ այդուհետև հոկտեմբերը հայտարարվելու է ազգային կինոյի ամիս և «Կինոաշունն» ամեն տարի անց է կացվելու ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ` հանրապետության մարզերում[4]:

Փառատոնի մասինԽմբագրել

Բացման արարողությանը Հայաստանի մշակույթի այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է.

  Ուրախ եմ, որ այսօր մեզ մոտ բարի ավանդույթ է ձևավորվում: Այսուհետև մենք գիտենք, որ աշնանը շփվելու ենք «կինո» անունով երևույթի հետ: Կինոն ազգի պատմությունն է, նրա հիշողությունը, ինչպես նաև` ապագան[3]:  


«Մոսկվա» կինոթատրոնում անցկացվող փակման արարողության ժամանակ կինոքննադատ Դավիդ Մուրադյանը բոլորին շնորհավորել է առաջին փառատոնի անցկացման առթիվ` նշելով.

  Մենք այնպիսի կինո ունենք, որն ուղղակի չի կարող ապագա չունենալ[2]:  


ԾանոթագրություններԽմբագրել