Կիմ Սիմոնի Խաչատրյան, (), ուսանող-ազատամարտիկ։ ՀՅԴ կամավորական գումարտակի մարտիկ։

Կիմ Խաչատրյան
Կիմ խաչատրյան
1995-2020
ԾննդավայրԱրենի
Մահվան վայրԵղնիկներ
ԳերեզմանԱրենիի գյուղի գերեզմանատուն
ՔաղաքացիությունՀայաստան
ԶորատեսակՀրետանավոր, Կամավորական
Ծառայության տարիներ2013-2015
ԿոչումՍերժանտ
ԶորամասՀՅԴ Կամավորական Գումարտակ
ՊաշտոնՀՅԴ կամավորական գումարտակի 3-րդ վաշտի երկրորդ դասակի 1-ին ջոկի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան 44 օրյա պատերազմ
ԿրթությունԵրևանի պետական Բժշկական Համալսարան
ՊարգևներԱրցախի Հանրապետության Մարտական Խաչ 2-րդ Աստիճան

Արցախի Հանրապետության Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր։

Կենսագրություն։ խմբագրել

 

Կիմ Խաչատրյանը ծնվել է 1995 թվականի մարտի 17-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ուսուցչի և բուժաշխատողի ընտանիքում։ 2001-2012 թթ սովորել է Արենիի միջնակարգ դպրոցում։ 2012 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետ[1]։ 2013 թվականին ուսումը կիսատ թողնելով մեկնել է ծառայության։ 2015-թվականից շարունակել է ուսումը Երևանի Պետական Բժշկական Համալսարանում[2]։ Ուսմանը զուգահեռ 2018 թվականից աշխատել է ՀՅԴ ԳՄ աշխատակազմում։

Հասարակական և ռազմական գործունեություն։ խմբագրել

ԿԻՄ Խաչատրյանի հայրենանավեր գործունեությունը մեծ է։ Ծառայությունն ավարտելուց հետո 2016թ-ին անդամակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը և դարձել ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ։ Գործուն մասնակցություն է ունեցել միության կազմակերպած տարաբնույթ սոցիալական, հասարակական-քաղաքական, կրթամշակութային, առողջապահական միջոցառումներին, ինչպես օրինակ՝ «Օգնիր Եղբորդ-Լիբանան», պայքար համավարակի դեմ, Արցախից տարհանված երեխաների կեցության և սոցիալական խնդիրների մեղմմանն ուղղված նախաձեռնություններ և այլն։

 
Կիմ Խաչատրյանը՝ իր զոհված վայրում 29․10․2020թ

2016թ դարձել է ակտիվ պահեստազորի անդամ[3]՝ ներգրավվելով ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում։ Արցախյան 44-օրյա պետերազմի մեկնարկելուն պես մասնակցել է վարժական հավաքի, որից հետո 2020 թվականի հոկտեմբերի 12-ին գումարտակի 3-րդ վաշտի կազմում մեկնել ռազմաճակատ՝ 7-րդ ՊՇ (Եղնիկներ)։ Զոհվել է 2020թ Հոկտեմբերի 31-ին մարտական առաջադրանք կատարելիս՝ հակառակորդի կողմից արձակած ականանետից[4]։

Պետական պարգևներ խմբագրել

Կիմ Խաչատրյանը Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է՝

Հիշատակություններ խմբագրել

  • ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կողմից հայտարարված ամենամյա անվանական կրթաթոշակ[6]
  • ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության «Կիմ Խաչատրյան» խումբ

Նրան է նվիրված «Կիմին» երգը (հեղինակ՝ Հասմիկ Բալյանի, Կատարող՝ Հայկ Մանուկյան )

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հուշ-երեկո՝ ԵՊԲՀ ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին» (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 20. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  2. Ձեզ բացակա չենք դնի․ Կիմ Սիմոնի Խաչատրյան, Վերցված է 2022-01-14-ին
  3. «ՀՅԴ-ն ակտիվ պահեստազոր է հիմնում». Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  4. Գնում էինք օգնելու այն մարդկանց, ովքեր հողի, ջրի համար պատրաստ էին պայքարելու․ Հայկազ Հարությունյան, Վերցված է 2022-01-14-ին
  5. One, Studio. «ՈւՂԻՂ. ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը». m.yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  6. «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ներկայացնում է հաղթողներին». yerkirmedia.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.