Կիմի[1][2] (հուն․՝ Κύμη[3]), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 179 մ բարձրության վրա[4], Եվբեայի արևելյան ափի համանուն հրվանդանում, Դիրֆիի ստորոտում, Խալկիդայից 47 կմ հյուսիս-արևմուտք, Լամիայից 148 կմ հարավ-արևմուտք և Աթենքից 80 կմ հյուսիս-արևմուտք։ Համայնքի (դիմա) պատմական կենտրոն Կիմի-Ալիվերիոն մտնում է Կենտրոնական Հունաստանի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Եվբեա ծայրամասային միավորի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 2383 մարդ։

Կիմի
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էKymi-Aliveri Municipality? և Commune of Kymi, Evia?
ԲԾՄ200 մետր
Բնակչություն2352 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2222
Փոստային ինդեքսներ340 03

Անունը ստացել է հնագույն Կիմա (նաև Կումի) հին քաղաքից[5]։

Տեսարան Կիմիից

Պատմություն խմբագրել

Կիմա կամ Կումի (լատին․՝ Cumae) հին քաղաքը գտնվել է Կարիստոս հին քաղաքի տարածքում։ Բարգավաճել է արխաիկ շրջանում, բայց Խալկիդայի հետ պատերազմում պարտությունից հետո կորցրել է իր անկախությունը։ Ըստ գերակշռող տեսության՝ եղել է մետրոպոլիս երկու գաղութների՝ Փոքր Ասիայում Կիմայի և Կամպանիայում՝ Կումիի համար[5][6]։ Ըստ Ստրաբոնի՝ Կամպանիայում Կումին հիմնվել է գաղութաբնակների կողմից՝ Կումիից Հիպոկլեսի (Ἱπποκλῆς) և Խալկիդայից Մեգասֆենայի (Μεγασθένης) առաջնորդությամբ[7]։

Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 18-րդ դարում։ Կիմին հայտնի է իր գյուղատնտեսական արտադրանքներով (հիմնականում թզով) և գեղեցիկ ճարտարապետությամբ, որը բարգավաճել է 19-րդ դարում՝ ծովային զարգացած նավարկության շնորհիվ։

Կիմիի համայնք խմբագրել

Կիմիի համայնքային միության մեջ մտնում է յոթ բնակավայր, Սոտիրի վանքը և Պրասուդի կղզին (Πρασούδα): Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 2870 մարդ[3]։ Մակերեսը կազմում է 39 462 կմ²[4]։

Անվանում Բնակչություն (2011)[3], մարդ
Այիյա-Մարինա 4
Կիմի 2383
Միսոկամբոս 108
Սոտիրի վանք 21
Պարալիյա-Կիմիս 231
Պետիսունաս 0
Պրասուդա (կղզի) 0
Սխոլի-Էմբորոպլիարխոն-Կիմիս 36
Հիլի 87

Բնակչություն խմբագրել

Год Բնակչություն, մարդ
1991 3224[8]
2001 2919[8]
2011 2383[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ки́ми // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 140—185.
  2. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
  4. 4,0 4,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 344. — ISSN 1106-5761.
  5. 5,0 5,1 Каристийская и Скиросская митрополия // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2013. — Т. XXXI. — С. 117—120. — 752 с. — 33 000 экз. — ISBN 978-5-89572-031-8.
  6. Κύμη // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 364.
  7. Страбон. География. V, 4, 4; с. 243
  8. 8,0 8,1 Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991 (греч.) (недоступная ссылка). Ελληνική Στατιστική Αρχή. Дата обращения 22 июня 2017. Архивировано 16 июля 2006 года.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմի» հոդվածին։