Կիլիկիայի վանական համալիրների ցանկ

Ստորև ներկայացվում է Կիլիկիայի տարածքում գտնվող վանական համալիրների ցանկը[1]։

# Պատկեր Անուն Կառուցման տարեթիվ Գավառ Բնակավայր և հեռավորությունը նրանից Լրացուցիչ տվյալներ
1 Ակներ վանք 1198-1203 Ցախուտի և Բարձրաբերդի գավառների սահմանագլուխ Ակներ գյուղի մոտերքում Ավերված է
2 Անդուլ վանք Սիս գավառ Սիս քաղաքի մոտ, նրանից 6-7 կմ հս-արլ, Անդուլ բերդում
3 Անդրեասանց վանք Բարձրաբերդի գավառ
4 Այգեկի վանք 1166 Տլուք գավառ Մարաշ և Սիս քաղաքների միջև, Շուղրի վանքից 8-10 կմ հս-արլ Ավերակ է
5 Սուրբ Աննայի վանք 1374-1382 Սիս Սիս քաղաքում
6 Առակլի վանք Հերակլեա գավառ
7 Առաքելոց վանք
8 Սուրբ Աստվածածնի վանք Զեյթուն գավառ Զեյթուն քաղաքից հս-արլ., Պարզնկա լեռան լանջին
9 Արմենի վանք Լամբրոնի գավառ Լամբրոնից արլ., Արմեն լեռան հս. լանջին կործանվել է 12-րդ դարի սկզբներին երկրաշարժից
10 Արեգին վանք 9-10-րդ դարեր Զեյթուն գավառ Սև լեռներում, Մարաշից Զեյթուն գնացող ճանապարհի կենտրոնական հատվածում, Արեգունի սարավանդի վրա 20-րդ դարի սկզբին արդեն ավերված էր
11 Արքայակաղնի վանք 12-րդ դարի Մսիս գավառակ Մսիս քաղաքից հր-արլ, Նուր լեռան անտառների մեջ Ավերակ է
12 Ավագ վանք 10-րդ դար Սիս գավառ Սիս քաղաքի մոտ 36 կմ դեպի արևմուտք, Կիլիկյան Տավրոսի լեռների լանջին Վանքի ավերակները պահպանվել էին մինչև 1430-ականները
13 Բարսեղանց անապատ Ճկեր գավառ Սև լեռներում կործանվել է 1114 թվականին, երկրաշարժից
14 Բլրո վանք
15 Գայլու վանք 1129-1137 Սիս գավառ Պիռամոս գետի վտակ Սաուրանի հովտում, Սիս քաղաքի դիմաց
16 Գեմռձգերի վանք Լամբրոնի գավառ Սկևռա վանքի և Պապեռոն բերդի մոտ
17 Գերմաղբյուրի վանք Դրազարկի մոտակայքում
18 Գավիկաթի վանք Սիս քաղաք Սիս քաղաքում
19 Սուրբ Գևորգի վանք Սև լեռների շրջանում
20 Սուրբ Գևորգի անապատ Լամբրոնի գավառ Լամբրոնի բերդից 7-8 կմ արլ, Կիդնոս գետի աջ աջին, Սկևռա վանքի մոտ Պահպանվել են ավերակները
21 Սուրբ Գևորգի վանք Սև լեռների շրջանում
22 Սուրբ Գևորգի վանք Սիս քաղաքում
23 Գռների վանք Մոլևոնի գավառ Բարձրաբերդ գավառի սահմանի մոտ
24 Դրազարկի վանք 10-րդ դար Սիս գավառ Սիս քաղաքից մոտ 36 կմ դեպի արմ, Կիլիկյան Տավրոսի լեռների լանջին Ավերակները պահպանվել էին մինչև 1930-ականները
25 Սուրբ Երրորդության վանք Սիս գավառ Սիս քաղաքում
26 Ընկուզուտի վանք ԸՆկուզուտ գավառ Զեյթուն գյուղաքաղաքից 18 կմ հր-արլ, Պիռամոս գետի ձախ կողմում, Ընկուզուտ բերդի մոտակայքում
27 Կարսի վանք Սիս գավառ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կիլիկիայի վանքերը», Համազասպ Ոսկյան, Վիեննա, 1957.