Կիբիրա ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional de Kibira), ազգային պարկ Բուրունդիի հյուսիսարևմտյան հատվածում։ Ներառելով 4 պրովինցիաներ և ընդգրկելով 400 կմ2՝ Կիբիրա ազգային պարկն ընկած է Կոնգո-Նեղոս ջրբաժանի լեռնային մասում։ Այն տարածվում է հյուսիսից՝ Մուրամվյա նահանգից մինչև Ռուանդայի սահմանը, որտեղ այն հարակից է Նյունգվե ազգային պարկի հետ։

Կիբիրա ազգային պարկ
Kibira National Park
Տեսակազգային պարկ
Երկիր Բուրունդի[1]
Հիմնվել էդեկտեմբերի 12, 1933[2]
Մակերես400 կմ²
Կիբիրա ազգային պարկը գտնվում է Բուրունդիում
Կիբիրա ազգային պարկ
Կիբիրա ազգային պարկը գտնվում է Երկիրում
Կիբիրա ազգային պարկ

Անտառ խմբագրել

Հաշվվում է, որ պարկի շուրջ 16%-ը բաղկացած է առաջնային լեռնային խոնավ անտառից, Բուրունդիի միակ լեռնային անտառից[3] և հարակից երկու ընդարձակ թեյի պլանտացիաներից, մեկը՝ Թեզայում, իսկ մյուսը՝ Ռվեգուրայում։ Պարկի բարձրությունը գերազանցում է 1100 մմ-ը[4]։

Ծառատեսակներից գերակշռող են՝ Symphonia globulifera, Albizia gummifera և այլն։

Անտառն ընդգրկում է տարածքի լեռնային ճահիճը։ Պարկում, ընդհանուր առմամբ, աճում է 644 բույս։ Անտառում կան կաթնասունների 98 տեսակներ, ինչպես նաև այստեղ գրանցվել է թռչունների 200 տեսակ[3]։ Չնայած Կիբիրան այնքան մանրակրկիտ չի ուսումնասիրվել, որքան հարևան որոշ հարակից տարածքներ, այնուամենայնիվ, այն դեռ համարվում է «Բուրունդիի ամենակարևոր վայրը՝ լեռնանտառային թռչունների պահպանման համար»[5]։

Թռչուններ խմբագրել

Պարկում հայտնաբերված կարևոր թռչուններից են՝ բզեզը (Buteo oreophilus), մոխրագույն թութակը (Psittacus erithacus), տրոգոնը (Apaloderma vittatum), եղնեղջյուրը (Bycanistes subcylindricus) և այլն։

Կիբիրան պրիմատների որոշ տեսակների «հայրենիքն» է, այդ թվում՝ շիմպանզեների և սև ու սպիտակ կոլոբուսների։ Պարկը կառավարվում է Բնապահպանության ազգային ինստիտուտի կողմից։

 
Սև ու սպիտակ կոլոբուս կապիկ
 
 
Լեռնային բզեզ

Պատմություն խմբագրել

Մինչև 1933 թվականը այս անտառը Բուրունդիի թագավորների որսորդական արգելոցն էր։ Տեղացիները հարգանք են տածում պարկի նկատմամբ՝ այն կախարդական ուժով շրջապատելով։ Ճանաչվել է արոտավայրերի օգտագործման և անտառամթերքի հավաքման իրավունքը։

Անտառի անձեռնմխելիությունը օգնեց պահպանել ազգային պարկը՝ նույնիսկ գաղութատիրական ժամանակաշրջանից առաջ։ 1933-1980 թվականների միջև Կիբիրան դասակարգվել է որպես Կոնգո-Նեղոս անտառ արգելոց[4], նախ՝ Բելգիայի տիրապետության ներքո, ապա 1962 թվականի հուլիսին՝ Բուրունդի անկախության հռչակումից հետո։ Միայն կարգավորվեց բարձրարժեք փայտանյութի արդյունահանումը։

Անկախություն խմբագրել

Անկախության հռչակման և 1980 թվականների ընթացքում վերացավ սահմաններում մշակության համար նոր հող հատկացնելու իրավունքը, թեև պահպանվում էին արոտավայրերի իրավունքները։

Չնայած իր ազգային պարկի կարգավիճակին, անտառի որոշ հատվածներում ծառերը հատելու և բամբուկները կտրելու, հրդեհի և որսորդության հետևանքով խաթարվում է գյուղատնտեսության գործունեությունը։

Ջուր խմբագրել

Ջուրը, որը հոսում է Կիբիրա ազգային պարկի անտառներից, կազմում է նրա երեք քառորդ մասը, ինչն էլ երկրի ամենամեծ պատվարն է։ Վերջինս հանդիսանում է երկրում արտադրված հիդրոէլեկտրակայանի առաջացման աղբյուրը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. http://whc.unesco.org/fr/listesindicatives/5148/
  3. 3,0 3,1 3,2 «Sustainable management of tropical forests in Central Africa...». Food and Agriculture Organization of the United Nations. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  4. 4,0 4,1 «Parque Nacional Kibira». Safari Park. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  5. «Kibira National Park». BirdLife International. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել