«Կիբերկրաշ» (չինարեն՝ 你微笑時很美, նաև հայտնի որպես Սիրահարվել քո ժպիտին), 2021 թվականի չինական ռոմանտիկ կատակերգական վեբ սերիալ՝ Սյույ Կայի և Չեն Սյաոյի մասնակցությամբ[1]։

Սյուժե

խմբագրել

Սերիալը հետևում է Լու Սի Չենի (Սյու Կայ) և Տուն Յաոյի (Չենգ Սյաո)՝ երկու պրոֆեսիոնալ խաղացողների հարաբերություններին։ Կիբեռսպորտով զբաղվող աղջիկը, ով երդվում է երբեք հարաբերությունների մեջ չմտնել նույն ոլորտի որևէ մեկի հետ, գրավում է ավագի ուշադրությունը՝ իր էլիտար թիմում հայտնվելուց հետո։ Տուն Յաոն, իր ակնառու խաղային հմտություններով, արագորեն մտնում է կիբեռսպորտի պրոֆեսիոնալ շրջանակ՝ հրավեր ստանալով ZGDX էլիտար թիմ և դառնալով Չինաստանի պրոֆեսիոնալ լիգայի առաջին պաշտոնական կիբեր մարզիկը։ Այնուամենայնիվ, առերեսվելով իր պրոֆեսիոնալիզմի կասկածների հետ, նա ստիպված է հաղթահարել դժվարությունները իր թիմակիցների համառությամբ և աջակցությամբ, որպեսզի վերջապես ընդհատի Չինաստանի լիգայի թիմի վեցամյա պարտությունների շարքը և իրականացնի իր երազանքը։

Դերերում

խմբագրել

Գլխավոր դերեր

խմբագրել
  • Սյու Կայը՝ որպես Լու Սի Չեն, ZGDX թիմի կապիտան և հրաձիգ։
  • Չեն Սյաոն՝ որպես Տուն Յաո, ZGDX թիմի անդամ։

Երկրորդական դերեր

խմբագրել
  • Յաո Չի՝ Լու Յուե, պահեստային խաղացողի և Լու Սի Չենի կրտսեր եղբոր դերում։
  • Մերսատը՝ որպես թիմի մարզիչ Յու Մին։
  • Սյաո Կայժոնգը՝ թիմի անդամ Լաո Մաոյի դերում։
  • Գաո Հանը՝ թիմի անդամ Լաո Կ-ի դերում։
  • Սուն Կայը՝ թիմի անդամ Սյաո Պենի դերում։
  • Ցույ Շաոյանը՝ թիմի մենեջեր Սյաո Ռուի դերում։

Հեռարձակում

խմբագրել

Պրեմիերան Չինաստանում կայացել է 2021 թվականի հունիսի 23-ին Youku և Tencent Video հարթակներում, իսկ Թայվանում՝ նույն օրը WeTV և LINE TV ծառայություններում[2]։ Ռուսաստանում դաշնային հեռուստատեսությամբ պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 5-ին 2x2 հեռուստաալիքով՝ Dentsu Entertainment Eurasia Partners ստորաբաժանման «ՌուԱնիմե» ստուդիայի ձայնային կատարմամբ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 全員顏值逆天的高甜電競劇!許凱、程瀟、姚弛、翟瀟聞《你微笑時很美》殺青啦!
  2. «Falling Into Your Smile (2021)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «Киберкраш». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.