Կեցություն ստեղծելով (անգլ.՝ Making a Living, այլ անվանումներ` A Busted Johnny / Doing His Best / Take My Picture / Troubles), Չարլի Չապլինի մասնակցությամբ առաջին կարճամետրաժ ֆիլմը։

Կեցություն ստեղծելով
անգլ.՝ Making a Living
ԵրկիրԱՄՆ
Ժանրհամր կինո և կինոկատակերգություն
Թվական1914
ՌեժիսորՀենրի Լերման[1][2]
ՊրոդյուսերՄաք Սեննեթ
ԴերակատարներՉարլի Չապլին[1][2], Չեսթեր Քոնքլին[1], Մինթա Դերֆի[1], Վիրջենիյա Քյորթլի[1], Էլիս Դևենպորտ[1], Չարլզ Ինսլի, Էդգար Քենեդի, Հենրի Լերման[1], Էմմա Բելլ Քլիֆթոն, Բիլլի Հիլբերթ, Էդվարդ Նոլան և Գրովեր Լիգոն
ՕպերատորՖրենքլին Դելանո Ուիլյամս
ԿինոընկերությունKeystone Studios
Տևողություն13 րոպե
 Making a Living Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ջոննին իր լրագրող ընկերոջից փող է պարտք վերցնում, որպեսզի նվեր գնի մի գեղեցիկ աղջկա համար։ Ջոննիի ընկերը պատրասվում էր ամուսնանալ մի աղջկա հետ, ում համար նախատեսված էր նվերը։ Չնայած ընկերոջ բարկությանը, Ջոննին չի հրաժարվում լրագրող ընկերոջից հարսնացուին խլելու մտքից։ Նա իր ընկերոջից գողանում է լուսանկարչական ապարատը, որի մեջ կային ողբերգական լուսանկարներ և փորձում է այն վաճառել խմբագրությանը։ Ֆիլմն ավարտվում է մրցավազքով[3]։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

  Շատ զբաղված, կոպիտ շարժուձևով երիտասարդ դերասանը, որ կատարում էր Սանետայի դերը, շատ քիչ բանով էր նման Կարնոյի ֆլեգմատիկ, կոմիկական կերպարներին։ Ավելին, նրա կախ ընկած բեղերը, ձեռնափայտն ու ծղոտե գլխարկը, երկար կոստյումն ու լաքե կոշիկները նրան դարձնում եին Չապլինի ապագա անփոխարինելի հերոսի գրեթե հակապատկերը։

Կուկարկին Ա. Վ., Չարլի Չապլին, Մոսկվա, 1988, էջ 33-34։

 

Դերերում խմբագրել

  • Չարլի Չապլին - Ջոննի
  • Վիրջենիյա Քյորթլի - աղջիկ
  • Էլիս Դեվենփորթ - մայրիկ
  • Հենրի Լերման - լրագրող
  • Մինտա Դյորֆի - կին
  • Չեստեր Կոնկլին - ոստիկան
  • Տամմանի Յանգ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել