Կերատոֆիր (հունարեն՝ κέρας, սեռական հոլովում՝ κέρατος - եղջյուր և պորֆիր), էֆուզիվ, երբեմն մերձհրաբխային նատրիումով հարուստ պուլեոտիպ ապար[1]։. Կազմված է հրաբխային ապակուց, ալբիտի բյուրեղիկների ներփակումներից, սակավ՝ քվարցից, կալիումից[2],. նատրիումից։ Ներկայումս կերատոֆիր են անվանում ալբիտիզացման ենթարկված դացիտները, պլագիոլիպարիտները և տրախիտները։ Կերատոֆիները հաճախ հանդիպում են սպիլիտների հետ՝ առաջացնելով կերատոֆիլ-սպիլիտ-դիաբազային ֆորմացիան։ Հայտնի են Ուրալում, Ղրիմում, Կարպատներում, Կովկասում։ Հայաստանում լայնորեն տարածված են Ալավերդու և Կապանի հանքային շրջաններում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. W. Ryka i A. Maliszewska: Słownik petrograficzny, Wydawnictwa Geologiczne, Warszawa 1991, wyd. II, ISBN 83-220-0406-0, s. 165
  2. Janusz Ansilewski: Keratofiry Gór Kaczawskich, Archiwum Mineralogiczne, t. XVIII, z. 1, PWN, Warszawa 1954, s. 131-162


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 391