Կերամբիտ (անգլ.՝ Karambit), դանակ կորացված շեղբով և սրվածքով, որպես կանոն, ներքին կողմից։ Կերամբիտը ձեռքի մեջ պահում են հակառակ բռնվածքով՝ ցուցամատն անցկացնելով օղակի մեջ։ Սայրը և շեղբի սրվածքը դեպի դուրս են ուղղված։

Ժամանակակից կերամբիտ

Կերամբիտն ունի ոչ մեծ (մոտավորապես 3-10 սմ) մանգաղաձև շեղբ, որի սայրը սրված է ներքին կողմից, և բռնակ, որի վերին մասում առկա է անցք մատն անցկացնելու համար։ Բռնակը սովորաբար պատրաստվում է ամուր փայտից և շեղբին ամրացվում է պղնձե դուրգամների օգնությամբ։ Պատյանը (եթե այն առկա է) պատրաստվում են փայտից կամ կաշվից։ Կերամբիտի տվյալ ձևը համարվում է առավել տարածված, սակայն գոյություն ունեն տվյալ դանակի բազմաթիվ տարատեսակներ, այդ թվում երկու սայրերով կամ առանց մատի համար նախատեսված օղակի տարատեսակները։ Գոյություն ունեն նաև մինչև 20-30 սմ շեղբ ունեցող կերամբիտ դանակների տարատեսակներ, որոնք կոչվում են բլադաու և կուկու մական և օգտագործվում են ոչ թե հակառակ, այլ ուղիղ բռնվածքով։

Ժամանակակից ձև խմբագրել

 
Ավանդական բռնվածք

Կերամբիտի ժամանակակից արևմտյան ձևը բավականին հեռացել է օրիգինալ գյուղատնտեսական գործիքից[1]։ Դրանք կարող են ունենալ ծալովի շեղբեր, պատրաստվում են թանկարժեք նյութերից։

Արևմուտքը հայտնագործել է կերամբիտ դանակը վերջին ժամանակաշրջանում՝ այն անհատական ինքնապաշտպանությունում օգտագործելու համար։ Դրանց մեծ մասն արտադրված է Արևմուտքում որպես զենք օգտագործելու համար և ստեղծված են փոքր Ֆիլիպինո տարատեսակի հիման վրա, որն ունի կարճ շեղբ և օղակ մատն անցկացնելու համար։ Կերամբիտ արտադրում են դանակների մի շարք արտադրողներ, որոնցից են Elemental Knives, Warren Thomas[2], Mantis Knives[3], [[Emerson Knives[4], Strider Knives[5], Spyderco[2], Cold Steel[6], Craig Camerer, United Cutlery, Rich Derespina[7], Cutters Knife and Tool[8], 5.11 Tactical[9], Mike Snody, Quartermaster Knives, Fox Cutlery and Karambitmaker studio[10] ընկերությունները։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Կերամբիտն առկա է Call of Duty: Black Ops համակարգչային խաղում և հանդիսանում է մերձամարտի զենք։
  • Կերամբիտ օգտագործում է Splinter Cell: Blacklist խաղի գլխավոր հերոս Սեմ Ֆիշերը և Alpha Protocol խաղում՝ Մայքլ Տորտոնը, ինչպես նաև Infinity Blade 3 խաղում։
  • Հազվագյուտ առարկա է հանդիսանում Counter-Strike: Global Offensive-ում, որն ուներ բազմաթիվ գույներ։
  • Ռեյդ 2 կինոնկարում երկու կերամբիտ դանակներով է զինված Բիժոյի վրա աշխատող անանուն մարդասպանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Emerson, Ernest (February 2004). «The Battle Blade». Black Belt. Los Angeles, California: Active Interest Media, Inc. 42 (2): 80–85. ISSN 0277-3066. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  2. 2,0 2,1 Torres, J (November 2004). «Essential Gear». Black Belt. Active Interest Media, Inc. 42 (11): 54. ISSN 0277-3066.
  3. «Mantis Knives».
  4. Young, Robert (April 2003). «Emerson Karambit Knife». Black Belt. Active Interest Media, Inc. 41 (4): 136. ISSN 0277-3066.
  5. «Model HS Karambit». Strider Knives Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «Steel Tiger». Cold Steel. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. «Custom Knife Gallery». Derespina Knives. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. «Bengal folding Karambit». Cutters Knife and Tool, Inc. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. «5.11 Tactical Knives». 5.11 Tactical. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  10. «Karambits». Fox Cutlery. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Фомин А. Керамбит — стальной коготь тигра // Братишка : Ежемесячный журнал подразделений специального назначения. — М.: ООО «Витязь-Братишка», 2013. — № 7. — С. 36-39.
  • Фомин А. Керамбит на армейской службе // Братишка : Ежемесячный журнал подразделений специального назначения. — М.: ООО «Витязь-Братишка», 2013. — № 8. — С. 48-53.

Արտաքին հղումներ խմբագրել