Կեպրի
Կեպրի (Կեպերա, Կեպեր, Կեպրա, Չեպրի), հին եգիպտական աստված։

Խորհուրդը խմբագրել
Կեպրին ասոցացվում էր բզեզի հետ, քանի որ բզեզը գոմաղբից գնդեր է պատրաստում, գործողություն, որը եգիպտացիները համարում էին արեգակը երկրի շուրջը պտտող ուժերի խորհրդանիշ։ Այսպիսով Կեպրին համարվում էր արեգակնային աստված։ Բզեզի ձվերը ձևավորվում են գոմաղբի մեջ և դուրս են գալիս այնտեղից արդեն լիարժեք ձևավորված։ Կեպրին նույնպես ներկայացնում էր ստեղծումը և վերածնունդը և անմիջականորեն կապված էր ծագող արևի և աշխարհի առասպելական ստեղծման հետ։ Կեպրի անունը կապված է եգիպտական "կեպեր" բառի հետ, որը նշանակում է "ստեղծել" կամ "գոյանալ"[1]:
Կրոն խմբագրել
Կեպրիին նվիրված ոչ մի պաշտամունք չկա և նա ստորադասվում է արեգակի աստված Ռային։ Կեպրին և արեգակնային մյուս աստված Աթումը բնութագրվում էին Ռայի կերպարով. Կեպրին առավոտյան ծագող արևն էր, Ռան կեսօրին ջերմացնող արևը, իսկ Աթումը երեկոյան արևը[1]։
Արտաքին տեսք խմբագրել
Կեպրին հիմնականում պատկերվում էր բզեզի տեսքով, չնայած որոշ գերեզմանների նկարների և դամբարանների պապիրուսների նա ներկայացվում է որպես մարդ՝ բզեզի գլխով։ Եգիպտացիները բզեզի տեսքով ամուլետներ էին կրում, որը խորհրդանշում էր Կեպրիին[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կեպրի կատեգորիայում։ |