Կեչու ծառուղի (Պետրոզավոդսկ)
Կեչու ծառուղի (ռուս.՝ Берёзовая аллея), փողոց Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում, Դրևլյանկա բնակելի թաղամասում։ Ձգվում է Լոսոսինսկի խճուղուց մինչև Սիկտիվկարի փողոց, Պոպովի փողոցի և Լեսնոյ պողոտայի միջև։ Ներառված է Պետրոզավոդսկ քաղաքի հասցեների ցուցակում։
Կեչու ծառուղի | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Պետրոզավոդսկ |
Երկարություն | 0,9 կմ |
Պատմություն
խմբագրելԿեչու ծառուղին Պետրոզավոդսկ քաղաքի Դրևլյանկա բնակելի թաղամասի մի մասն է։ Շենքերի կառուցումն իրականացվել է 1976 թվականից, Պետրոզավոդսկի խոշորապանել տնաշինության տրեստի ուժերով[1]։ 1986 թվականի ապրիլի 25-ին փողոցը ստացել է իր անվանումը՝ Կեչու ծառուղի։ Մինչև 1987 թվականի հոկտեմբերի 13-ը սկսվել է Հեյկոնենի փողոցից (ներառում էր ներկայիս Ինտերնացիոնալիստների բուլվարը)[2]։ 1997-1998 թվականներին ծառուղում կառուցվել է հորատանցքով շատրվան։ Մի քանի տարի անց հորատանցքը փակվել է։
2005 թվականին Կեչու ծառուղու վերջում հիմնադրվել է, իսկ 2010 թվականին օծվել է մեծ նահատակ Պանտելեիմոնի տաճարը։ Եկեղեցին օծել է Պետրոզավոդսկի և Կարելիայի արքեպիսկոպոս Մանուելը։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ի. Կաբանովայի նախագծով։ Սա Կարելիայի առաջին ուղղափառ եկեղեցին է, որն ունի մկրտարան[2]։
2010 թվականին փողոոցի երկայնքով կառուցվել է ժամանակակից մանկական խաղահրապարակ։ Ծառուղում տեղակայված են բնակելի տներ, խանութներ, դպրոցներ, փոստային բաժանմունքներ, բանկեր և Էներգոսբիտի շենքը[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կեչու ծառուղին ձմռանը
-
Կեչու ծառուղին ձմռանը
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Петрозаводск: хроника трёх столетий, 1703—2003 / под общ. ред. Н. А. Кораблева и др., РАН, КарНЦ РАН, ИЯЛИ КарНЦ РАН. — Петрозаводск: Периодика, 2002. — 512 с. — ISBN 5-88170-057-0
Ссылки
խմբագրել- «История микрорайона Древлянка». Централизованная библиотечная система. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.