Կենտուրիոնը՝ Հռոմի պաշտպանը
Կենտուրիոնը՝ Հռոմի պաշտպանը (անգլ.՝ Centurion: Defender of Rome) համակարգչային քայլային ստրատեգիական խաղ է։ Խաղը թողարկվել է Էլեկտրոնիք Արթսի կողմից 1990 թ., DOS համատեղելի օպերացիոն համակարգերի համար։ Հետագայում խաղը նաև հարմարացվել է Ամիգա և Մեգա Դրայվ պլատֆորմների համար։
Կենտուրիոնը՝ Հռոմի պաշտպանը | |
---|---|
Նախագծող | Kellyn Beck? |
Հրատարակիչ | Electronic Arts |
Վայր | Հռոմեական կայսրություն |
Թողարկման թվական | 1990 |
Պլատֆորմներ | DOS, SMD? և Amiga |
Ժանր | քայլափոխային ռազմավարություն, ստրատեգիական խաղ իրական ժամանակում և էքշն |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Կրիչ | ճկուն սկավառակ |
Բովանդակությունը
խմբագրելԽաղը սկսվում է Հին Հռոմում մ․թ․ա․ 275 թվին, որտեղ խաղացողը դառնում է կենտուրիոն՝ լեգիոնի հրամանատար։ Խաղացողի նպատակն է դառնալ Կեսար, գրավելով ամբողջ հայտնի աշխարհը, վարելով դիվանագիտություն, հարկային քաղաքականություն ինչպես նաև կազմակերպելով կրկեսներ։ Խաղում կան պատմական Հռոմի հիմնական ախոյանները՝ Կարթագեն, Գալիա, Պարթևներ, Գերմաններ ինչպես նաև Հայաստանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տեսանյութ https://www.youtube.com/watch?v=AhiHTtMsulE