Կենսամեխանիկա, կենսաֆիզիկայի բաժին. ուսումնասիրում է կենդանի հյուսվածքների, բջիջների[1], օրգանների և ամբողջական օրգանիզմի մեխանիկական հատկությունները, ինչպես նաև նրանցում ընթացող մեխանիկական երևույթները[2]։

Կենսամեխանիկայի առաջին աշխատանքները

Ծագում խմբագրել

«Կենսամեխանիկան» նախկինում անվանել են սաղմնաբանության բաժիններից մեկը՝ զարգացման մեխանիկան։

Շարժումների կենսամեխանիկա խմբագրել

Շարժումների կենսամեխանիկան, հենվելով անատոմիայի և տեսական մեխանիկայի տվյալների վրա, հետազոտում է շարժողական օրգանների կառուցվածքը։ Շարժման կենսամեխանիկական ուսումնասիրությունները լինում են.

  • կառուցվածքային (մարմնի կինեմատիկական շղթաների ազատության աստիճանների թիվը և բնույթը),
  • կինեմատիկական (հետագիծը, արագությունը և արագացումը)
  • դինամիկական (ներքին և արտաքին փոխազդեցությունների հետևանքով առաջացող ուժերը)։

Ուսումնասիրման մեթոդներ խմբագրել

Հետազոտվող շարժումների կինեմատիկական բնութագրերը որոշելու համար օգտագործում են գրանցման տարբեր մեթոդներ, որոնցից առավել կիրառական են՝

Նշված մեթոդներով որոշվում են մարմնի տարածական տեղափոխությունը, նրա առանձին մասերի շարժումը միմյանց նկատմամբ և այլն։ Արյան շրջանառության կենսամեխանիկան ուսումնասիրում է սրտի և անոթների առաձգական հատկությունները, արյան հոսքին ցույց տրվող հիդրավլիկական դիմադրությունը, արյան շարժումը և սրտի աշխատանքը։

Կենսամեխանիկան զբաղվում է նաև շնչառական ապարատի, ինչպես նաև առանձին օրգանների (թոքեր, կրծքավանդակ) շարժումների դինամիկայի և գործունեության ուսումնասիրությամբ։

Կենսամեխանիկաի հետազոտություններ խմբագրել

Կենսամեխանիկաի հետազոտությունների սկիզբը դրել է Լեոնարդո դա Վինչին, որն անատոմիայի և մեխանիկայի տեսանկյունով ուսումնասիրել է մարդու շարժումները։

Կենսամեխանիկայի բնագավառում կարևոր են Պյոտր Լեսգաֆտի, Իվան Սեչենովի, Նիկոլայ Բեռնշտայնի և ուրիշների աշխատանքները։ Կենսամեխանիկական հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության տարբեր ոլորտների՝ աշխատանքի և սպորտի ֆիզիոլոգիայի, կլինիկական ու ռազմական, բժշկագիտության, վնասվածքների և օրթոպեդիայի համար։ Կենսամեխանիկան մեծ նշանակություն ունի նաև պրոթեզավորման գործում։

Գրականություն խմբագրել

  • Сеченев H.M., Oчepк pa6очих движений человека, M., 1901;
  • Исследования по биодинамике ходьбы, 6era, прыжка, под редакции H.A. Бернштейна, M., 1940.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. R. McNeill Alexander (2005) Mechanics of animal movement(չաշխատող հղում), Current Biology Volume 15, Issue 16, 23 August 2005, Pages R616-R619.
  2. Hatze, Herbert (1974). «The meaning of the term biomechanics». Journal of Biomechanics. 7: 189–190. doi:10.1016/0021-9290(74)90060-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 372