Կենսաինֆորմատիկա և գենային բանկեր
Կենսաինֆորմատիկան /ˌbaɪ.oʊˌɪnfərˈmætɪks/ հիբրիդ գիտություն է, որը կապում է կենսաբանական տվյալները տեղեկատվություն պահպանող, տարածող և վերլուծող տեխնիկաների հետ, որպեսզի աջակցի գիտական հետազոտությունների բազմակի ոլորտներ հետ, որոնք ներառում են կենսաբժշկությունը[1]։
Կենսաինֆորմատիկան սնվում է բարձր արտադրողականություն ունեցող, տվյալներ ստեղծող փորձերից, որը ներառում է գենի հաջորդականության որոշումները։ Տվյալների բազան ծանոթագրում է տվյալները, այնուհետև տարածում այն համացանցի միջոցով։ Այս տվյալների ստացումը տանում է գիտական բացահայտումների և կլինիկական նոր ծրագրերի ճանաչման։ Մասնավորապես բժշկության ոլորտում կենսաինֆորմատիկայի մի շարք կարևոր ծրագրեր են հայտնագործվել։ Օրինակ այն ճանաչում է գենի հաջորդականությունների և հիվանդությունների միջև եղած հարաբերությունները, որ կանխատեսի սպիտակուցների կառույցները ամինաթթուների հաջորդականություններից, որը օգնում է ստեղծել նոր դեղեր և անհատական բուժումներ հիվանդների համար՝ հիմնվելով նրանց ԴՆԹ հաջորդականությունների Արխիվացված 2018-09-20 Wayback Machine վրա (ֆարմակոգենոմիկա)։ [2]
Պատմություն
խմբագրելԿենսաինֆորմատիկան սկիզբ է առել ավելի քան 50 տարի առաջ, երբ սեղանադիր համակարգիչները դեռ վարկած էին, իսկ ԴՆԹ-ն չէր կարող հաջորդականցվել։ Կենսաինֆորմատիկայի հիմքերը դրվել են 1960-ականների սկզբին հաշվարկային մեթոդների կիրառման հետ։ Ավելի ուշ առաջացավ ԴՆԹ-ի վերլուծությունը շնորհիվ
- Մոլեկուլային կենսաբանության մեթոդների զուգահեռ առաջխաղացման, ինչը հնարավոր դարձրեց ԴՆԹ-ի մոնիպուլյացիան, ինչպես նաև հաջորդականացումը։
- Համակարգչային գիտությունների - ավելի փոքր և շատ ավելի հզոր համակարգիչների աճի։
- Ինչպես նաև նոր ծրագրերի, որոնք նախատեսված են գործ ունենալ կենսաինֆորմատիկայի խնդիրների հետ։
Big Data-ի ժամանումը նոր մարտահրավերներ ստեղծեց տվյալների ստացման և կառավարման պայմաններում:
Նվաճումներ
խմբագրելԿենսաինֆորմատիկայի նվաճումները լայնորեն կիրառվում են բժշկության մեջ, առաջին հերթին քաղցկեղի թերապիայի մեջ։ ԴՆԹ-ի մեջ կոդավորված է ինֆորմացիա նաև այլ հիվանդությունների մասին, բայց քաղցկեղի վրա աշխատում են ամենաշատը։ Այս ուղղությունը համարվում է ամենախոստումնալիցը և դժվարը։
Գենային բանկը համապարփակ տվյալների բազա է, որը պարունակում է հանրորեն հասանելի նուկլեոտիդային հաջորդականություններ ,գրեթե 260 000 պաշտոնապես նկարագրված տեսակների համար։
Պատմություն
խմբագրելԳենային բանկերի ստեղծումը (1982թ Դեկտեմբեր) հանրային տիրույթ առաջ բերեց 606 հաջորդականություններ ։ Այդ ժամանակ որոշ խմբեր ցանկություն հայտնեցին լինել այս ջանքերի մի մասը։ Այնուամենայնիվ,3 տարի պահանջվեց ֆինանսավորման համապատասխան մոդելից,որ հայտնվի Միացյալ Նահանգների առողջապահության ինստիտուտում (NIH) , մինչդեռ տվյալների գրադարանը արդեն 6 ամիս հասանելի էր հասարակությությանը՝ Գրեգ Համմի ղեկավարմամբ։ Չնայած կար ընդհանուր թեթևության զգացողություն, որ վերջապես որոշում կայացվեց և որոշ անդամներ զգացին, որ NBRF- ն ավելի հարմար տուն կլիներ գենբանկի համար[4]։
Գենային բանկերը այսօր
խմբագրելԱշխարհում տեղի է ունենում գենետիկ ինֆորմացիայի կուտակման գործընթացը։ 2015թ-ի արդյունքներով գենային բանկերի տվյալները կրկնապատկվում են 7 ամիսը մեկ։ Ամեն տարի լաբորատորիաները, որոնք գաղտնազերծում են ԴՆԹ-ն,ստանում են մի քանի պետաբայթ հաջորդականացված տվյալներ (1 տերոբայթը պարունակում է 1 տրլն․ ԴՆԹ-ի ստորաբաժանում)[5]։
Շատ երկրներում գենային բանկերի ստեղծումը վերածվում է ազգային նախագծերի, դրանք համակարգային նշանակություն են ստանում համաշխարհային գիտության համար։
Գենային բանկերի զարգացման արդյունքը
խմբագրել- Որոշ հիվանդությունների առաջացման համար պատասխանատու գեների / մուտացիաների հայտնաբերում:
- Նոր կենսաբնորոշիչներ և վաղ ախտորոշում:
- Դեղերի նպատակային զարգացում և բուժման մեթոդներ:
- Բիոտեխնոլոգիայի և գյուղատնտեսության ոլորտներում առաջընթաց:
Մարդկային ԴՆԹ-ի ուսումնասիրության հիմնական գերակայությունն, իհարկե, այն նախագծերն են, որոնք ազդում են կյանքի որակի բարելավման և ճակատագրական հիվանդությունների նկատմամբ տարած հաղթանակի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ M. Lesk, Arthur (2004). Introduction to bioinformatics.
- ↑ Xiong, Jin (2006). Essential bioinformatics.
- ↑ Bishop, M. J. (1999). Genetics Databases.
- ↑ Attwood, T.K. (November 27th 2010). Concepts, Historical Milestones and the Central Place of Bioinformatics in Modern Biology: A European perspective. ISBN 10.5772/23535.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ Glyn, Moody (2004). Digital code of life : how bioinformatics is revolutionizing science, medicine, and business. Hoboken, N.J. : Wiley.
Գրականություն
խմբագրել- Bioinformatics: The Machine Learning Approach : P.Baldi and S. Brunak
- Bioinformatics Computing: Bryan P. Bergeron
- Introduction to Bioinformatics: Teresa Attwood, David Parry-Smith
- Ontologies for Bioinformatics: Kenneth Baclawski and Tianhua Niu
- Bioinformatics Computing : Bryan P. Bergeron
Արտաքին հղումներ
խմբագրել- Генетические банки данных
- National Center for Biotechnology Information
- Greatest Achievements In Bioinformatics Other Than Human Genome
- Achievements and challenges in structural bioinformatics and computational biophysics
- GLOSSARY OF GENOMICS AND BIOINFORMATICS TERMS Արխիվացված 2018-09-20 Wayback Machine
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |