Կենոժուակ Աշևակ

կանադացի էսկիմոս նկարչուհի, քանդակագործ և արվեստի գործիչ

Կենոժուակ Աշևակ (հոկտեմբերի 3, 1927(1927-10-03)[1][2][3], Բաֆինի երկիր, Նունավութ, Կանադա - հունվարի 8, 2013(2013-01-08)[1][2], Քեյփ-Դորսետ, Նունավութ, Կանադա), կանադացի էսկիմոս նկարչուհի, քանդակագործ և արվեստի գործիչ, համարվում է կանադական ինուիտ արվեստի հիմնադիրներից մեկը:

Կենոժուակ Աշևակ
Kenojuak Ashevak 1 1997-05-09 cropped.jpg
Ծնվել էհոկտեմբերի 3, 1927(1927-10-03)[1][2][3]
ԾննդավայրԲաֆինի երկիր, Նունավութ, Կանադա
Վախճանվել էհունվարի 8, 2013(2013-01-08)[1][2] (85 տարեկանում)
Մահվան վայրՔեյփ-Դորսետ, Նունավութ, Կանադա
Ազգությունինուիտներ[4][5]
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա[5]
Մասնագիտությունքանդակագործ, փոստային բացիկների դիզայներ և նկարիչ-փորագրող
Ոճինուիտ արվեստ
Թեմաներsoapstone?
ՊարգևներԿանադայի շքանշանի կոմպանիոն Կանադայի Փառքի ծառուղի Վիզուալ և մեդիա արվեստում կառավարիչ գեներալի մրցանակ Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ և Q88008444?
ԱնդամակցությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Kenojuak Ashevak Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կենոժուակ Աշևակը ծնվել է Բաֆինի երկրի հարավային ափին գտնվող էսկիմոսների քոչվորական իգլուում, որտեղ նրա հայրը ծովափղի որսորդ էր, ձկնորս, զբաղվում էր մորթեղենի առևտրով և շաման էր[6]: Նա ակտիվորեն պայքարում էր իր ցեղում քրիստոնեական կրոնի ներդրման դեմ, ինչի համար էլ սպանվեց 1933 թվականին, երբ Կենոժուակը դեռ 6 տարեկան էր[7][8]: Դրանից հետո Կենոժուակ Աշևակը մոր հետ տեղափոխվեց Կովեեսայի բնակատեղի, որտեղ սովորեց ավանդական էսկիմոսական արհեստներ, այդ թվում ծովափղի կաշվի մշակում: 19 տարեկանում նրան ստիպողաբար ամուսնացնում են տեղացի որսորդի հետ, բայց շուտով սիրում է նրան:

 
«Կախարդված բուն» վիտրաժը Էփլբի քոլեջի Ջոն Բել մատուռում

Նկարել (ծովափղի կաշվի վրա) և քանդակել սկսել է երիտասարդ տարիներից, ընդ որում նրան լիակատար աջակցություն է ցուցաբերել ամուսինը: 1950 թվականին բնակատեղի եկած կանադացի բժիշկները նրա մոտ տուբերկուլյոզ հայտնաբերեցին: Առողջության վատթարացման պատճառով 1952 թվականին նրան ուղարկում են Քվեբեկի հիվանդանոց, որտեղ բուժվում է մինչև 1955 թվականը: Բուժման երեք տարիների ընթացքում Աշևակը շարունակում էր նկարել, ինչպես նաև զբաղվում էր տիկնիկների պատրաստմամբ և ուլունքներով ասեղնագործությամբ: Մեկենաս Ջեյմս Արչիբալդ Հյուստոնը 1958 թվականին կազմակերպում է նրա «Ճագարը ջրիմուռ է ուտում» նկարի տպագրությունը, որը դառնում է կանադական մամուլում էսկիմոսական նկարի տպագրության առաջին դեպքը: 1959 թվականին առողջացած Կենոժուակը Հյուստոնի աջակցությամբ Բաֆինի երկրի այսպես կոչվող senlavik –ում տեղացի էսկիմոսների համար հիմնադրում է գեղարվեստական արհեստանոց, որտեղ նրանք կարող էին սովորել և կատարելագործվել ավանդական արհեստներում[9][10]:

1963 թվականին Կենոժուակի ժողովրդականությունը Կանադայում այնքան էր բարձրացել, որ նրա մասին վավերագրական ֆիլմ նկարահանվեց: Հոնորարով Կենոժուակի ամուսինն իր համար նավակ գնեց և դարձավ անկախ որսորդ: 1981 թվականին լույս տեսավ Կենոժուակի նկարների գիրքը:

1972 թվականին` ամուսնու մահից հետո, Կենոժուակը երկու անգամ ամուսնացավ և ունեցավ 11 երեխա, որոնցից 7-ը մահացան մանկահասակ տարիքում, նա դաստիարակեց նաև 5 որդեգրած երեխաների: Կենոժուակը մահացել է թոքերի քաղցկեղից Կինգաիտ բնակատեղիում գտնվող իր փայտե տնակում, միշտ վարելով ավանդական էսկիմոսական կենսակերպ:

ՍտեղծագործությունԽմբագրել

Կենոժուակի ամենահայտնի աշխատանքներից է համարվում «Հմայված բուն» (1960) կտավը, որը 1970 թվականին պատկերվել է կանադական փոստային նամականիշի վրա և օգտագործվել է 2004 թվականին Օնտարիոյի Օկվիլլե քաղաքի Էփլբի քոլեջի մատուռի նկարազարդումների ժամանակ: Նրա աշխատանքներին բնորոշ են կայուն և հստակ գծերը և գույների բազմազանությունը:

Կոչումներ, մրցանակներԽմբագրել

 
Կենոժուակ Աշևակի աստղը Կանադացի հռչակավորների ճեմուղում

Կենոժուակ Աշևակի ստեղծագործություններն արժանացել են բազմաթիվ պարգևների, մասնավորապես 1967 թվականին նա դարձավ Կանադայի շքանշանի ասպետ (1982 թվականին դարձավ նրա գործընկերը)[11], 1974 թվականին դարձավ Կանադական Թագավորական արվեստի ակադեմիայի անդամ, 2008 թվականին ստացավ Կանադայի գլխավոր նահանգապետի մրցանակը արվեստի բնագավառում:

  • 1967 թվականին արժանացել է Կանադայի շքանշանի, 1982 թվականին` շքանշանի ասպետի կոչման[12]
  • 1970 թվականին Կանադայի փոստը Կենոժուակի «Կախարդված բուն» գործը տպագրել է նամականիշի վրա` Հյուսիսարևմտյան տարածքների 100-ամյակի կապակցությամբ[13]
  • 1974 թվականին դարձել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ
  • 1980 թվականին Կանադայի փոստը Կենոժուակի 1961 թվականին ստեղծած «Արևի վերադարձ» ստեղծագործությունը օգտագործել է 17 սենտանոց նամականիշի վրա` որպես ինուիտ փոստային նամականիշերի շարքի մաս
  • 1982 թվականին արժանացել է Կանադայի շքանշանի ասպետի կոչման
  • 1991 թվականին Քուինս համալսարանից ստացել է պատվավոր դոկտորի կոչում
  • 1992 թվականին Տորոնտոյի համալսարանից ստացել է պատվավոր դոկտորի կոչում
  • 1993 թվականին Կանդայի փոստը Կենոժուակի 1969 թվականին ստեղծած «Բուն» աշխատանքը կարևորել է որպես Կանադական արվեստի շարքի գլուխգործոց[14]
  • 1999 թվականին Կենոժուակի հայտնի «Կարմիր բու» աշխատանքը նշվել է 1999 թվականին թողարկված 25 ցենտի վրա: Նրա անվան առաջնատառերը` (ինուկտիտուտ` ᑭᓇᐊᓯᐃ ) դիզայնի ձախ կողմում էին:
  • 2001 թվականին Կենոժուակը ներառվել է Կանադացի հռչակավորների ճեմուղում
  • 2004 թվականին Կենոժուակը Ջոն Բել մատուռի համար ստեղծել է առաջին ինուիտ դիզայնով վիտրաժային պատուհանը
  • 2008 թվականին Կանադայի արվեստի խորհրդի կողմից ստացել է 25000 ԱՄՆ դոլար արժողությամբ նահանգապետի մրցանակ` վիզուալ և մեդիա արտ գործունեության համար
  • 2017 թվականին Կանադայի բանկը Կանադական կոնֆեդերացիայի 100-ամյակի կապակցությամբ թողարկված 10 դոլար արժողությամբ թղթադրամի վրա պատկերել է Կենոժուակի «Բուերի շարքը»[15]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — 2012.
  5. 5,0 5,1 NMVW-collection
  6. «Famous Native American Women - Kenojuak»։ 2008-07-03։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-03-ին։ Վերցված է 2018-03-19 
  7. Kenojuak, Native American Rhymes, Rhodes Educational Publications, 2005. Accessed 8 January 2013.
  8. Liz Sonneborn A to Z of American Indian Women. — Infobase Publishing, 2014. — 337 с. — ISBN 9781438107882
  9. Mark Lipman (2013-01-08)։ «Kenojuak Ashevak, renowned Inuit artist, dies at 85»։ The Toronto Star (անգլերեն)։ Վերցված է 2018-03-19 
  10. «Inuk artist Kenojuak Ashevak dies at 85»։ CBC News (անգլերեն)։ հունվարի 8, 2013։ Վերցված է 2018-03-19 
  11. Government of Canada, Office of the Secretary to the Governor General, Information and Media Services։ «Order of Canada»։ archive.gg.ca։ Վերցված է 2018-03-19 
  12. Order of Canada, Kenojuak Ashevak, C.C
  13. Kenojuak Ashevak, The Enchanted Owl, 1960, National Gallery of Canada. Accessed 8 January 2013.
  14. "Kenojuak Ashevak". www.canadaswalkoffame.com.
  15. «Explore the New $10 Note»։ www.bankofcanada.ca (en-US)։ Վերցված է 2017-04-07 

Արտաքին հղումներԽմբագրել