Կենդանական աշխարհի մոնիտորինգ

Կենդանական աշխարհի մոնիտորինգ, վայրի կենդանիների, հազվագյուտ, անհետացող, Կարմիր գրքում գրանցված ու արդյունագործական նշանակություն ունեցող տեսակների տարածվածության, քանակի, վիճակի, ինչպես նաև դրանց կենսավայրերի, բնադրավայրերի, տեղաշարժման ուղիների և էկոհամակարգերի վիճակի ու որակի վերահսկողության, ամբողջության գնահատման, բացասական երևույթների կանխատեսման և կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման նպատակով իրականացվող երկարատև դիտարկումների համակարգ։

Կենդանական աշխարհի մոնիտորինգը նպաստում է կենդանիների պահպանության և կայուն օգտագործման կազմակերպմանը։

Կենդանական աշխարհի մոնիտորինգ իրականացնում են բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը, Կենդանաբանության ինստիտուտը, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։