Կենդանաբանական այգում վերանորոգում է

«Կենդանաբանական այգում վերանորոգում է» (ռուս.՝ «В зоопарке — ремонт!»), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ՝ նկարահանված «Էկրան» ստեղծագործական միության կողմից 1987 թվականին։

Կենդանաբանական այգում վերանորոգում է
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՆաթան Լեռներ
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի
ՀնչյունավորումԵֆիմ Շիֆրին
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն603 վայրկյան

Մուլտֆիլմում հնչում է Սոֆյա Ռոտարուի «Лаванда» երգը։

Սյուժե խմբագրել

Կենդանաբանական այգին փակում են վերանորոգման նպատակով, և քաղաքի բնակիչները կենդանիներին տանում են իրենց տները։ Մնում է միայն Ընձուղտը։ Պավլիկը, գնալով կենդանաբանական այգի, տեսնում է նրան ու տանում իր տուն։ Պավլիկի ծնողները դեմ չէին նոր բնակչին, սակայն երկար վզի պատճառով նա չի տեղավորվում բնակարանում և ստիպված է լինում ապրել բակում։ Այնտեղ նա մշտապես խանգարում էր հարևաններին, սակայն հետո սկսում է զվարճացնել նրանց երեխաներին, և բոլորն սկսում են բարեհաճությամբ վերաբերվել նրան։ Սկսվում են ցրտերը, բոլորը գնում են իրենց տաք բնակարանները, իսկ Ընձուղտը մրսում է ու տխրում։ Պավլիկը որոշում է նրան տանել ապրելու անավարտ տանը։ Այնտեղ նրանք հանդիպում են աշխղեկին, որը Պավլիկի վերևի հարևանն էր։ Նա ստեղծված իրավիճակից հնարամտությամբ ելք է գտնում։ Բանվորը Պավլիկի տան առաստաղին անցք է անում, և Ընձուղտը գլուխն անցկացնում է աշխղեկի բնակարան, որտեղ նրանք բոլորը հավաքվում են թեյախմության։

Նկարահանող խումբ խմբագրել

Սցենարի հեղինակներ Ալեքսանդր Կուռլյանդսկի, Նաթան Լերներ
Ռեժիսոր Նաթան Լերներ
Բեմադրող նկարիչ Յուրի Իսայկին
Օպերատոր Անդրեյ Պուչնին
Կոմպոզիտոր Միխայիլ Մեերովիչ
Հնչյունային օպերատոր Վ. Ազարովսկի
Դերերը հնչյունավորել են Տատյանա Զախավա – Պավլիկ,
Եֆիմ Շիֆրին – Ընձուղտ,
Զոյա Իլինա (Պիլնովա) – Պավլիկի մայրը,
Գեորգի Գորբաչյով – աշխղեկ,
Սվետլանա Տրավկինա – հարևանուհի կենգուրուի հետ
Մուլտիպլիկատորներ Ա. Գրիշկո, Պ. Պետրով, Ֆ. Հասանով
Տիկնիկները պատրաստել են Գ. Բոգաչյով, Բ. Կարավաև, Ա. Դեգտյարյով, Լ. Դորոնինա, Ա. Կուզնեցով, Ն. Լյարսկայա, Վ. Պետրով, Ա. Լուլյուկինա, Ա. Գնեդինսկի, Մ. Բոգատսկայա, Գ. Կրուգլովա
Մոնտաժող Տ. Մորգունովա
Խմբագիր Վ. Մեդվեդևսկայա
Տնօրեն Մ. Գելաշվիլի

մուլտֆիլմի ստեղծողները նշված են ըստ տիտրերի։

Մրցանակներ խմբագրել

  • 1988 – Զագրեբի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի գրան պրի[1]

Վերաթողարկում DVD-ով խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Մեկ կովբոյ, երկու կովբոյ...» (ռուս.՝ «Раз ковбой, два ковбой…»), սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝

«Մեկ կովբոյ, երկու կովբոյ» (1981), «Սատանի ճուտ №13» (ռուս.՝ «Чертёнок №13», 1982), «Աղվամազոտ պոչով սատանի ճուտը» (ռուս.՝ «Чертёнок с пушистым хвостом», 1985), «Վախի աչքերը մեծ են» (ռուս.՝ «У страха глаза велики», 1946), «Ներկված աղվես» (ռուս.՝ ռուս.՝ Крашеный лис, 1953), «Ուրիշի ձայնը» (ռուս.՝ «Чужой голос», 1949), «Կենդանաբանական այգում վերանորոգում է» (1987)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 393-394. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  2. DVD «Раз ковбой, два ковбой…»

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել