Կեմերովոյի մարզային Ա. Գայդարի անվան տիկնիկային թատրոն

Կեմերովոյի մարզային Ա. Գայդարի անվան տիկնիկային թատրոն, Կուզբասսի ամենահին թատերական կոլեկտիվներից մեկը։

Կեմերովոյի մարզային Ա. Գայդարի անվան տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկային թատրոն և տիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԿեմերովո
Հիմնադրման ամսաթիվՓետրվարի 8, 1942
Անվանված էԱրկադի Գայդար
Գեղարվեստական ղեկավարԴմիտրի Սերգեևիչ Վիխրեցկի
Կայքkempuppet.ru

Թատրոնի պատմությունը

խմբագրել

Կեմերովոյի մարզային Ա. Գայդարի անվան տիկնիկային թատրոնը ստեղծվել է 1942 թվականի փետրվարի 8-ին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» թատրոնի բազայի վրա, որը այդ ժամանակ տեղափոխվել էր Ստալինսկ (այժմ՝ Նովոկուզնեցկ)։ Այդ օրը դերասան երեխաների խմբով բեմադրվել է առաջին ներկայացումը՝ «Գայլը և յոթ այծիկները»[1]։

Միայն 1953 թվականի սեպտեմբերին թատրոնը ձեռք է բերել իր սեփական շենքը՝ Նովոկուզնեցկ քաղաքի Կիրովի փողոցում։

1961 թվականին թատերախմբի հիմնական մասը տեղափոխվել է Կեմերովո քաղաք և հաստատվել է ներկայիս տարածքում։

Բացի մանկական խաղացանկից՝ թատրոնը ստեղծեց բեմադրություններ մեծահասակների համար։ Բեմում ծնվեցին «Ճգնավորը և վարդը», «Կարապների երամ», «Աստվածային կատակերգություն» ներկայացումները։ Թատրոնի դերասաններից շատերի տաղանդը գնահատվել է ըստ արժանվույն․ Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում են ստացել դերասաններ Ռ. Միշչենկոն, Ա. Նոխրինը, Լ. Բարանովսկայան, Տ. Շիշկինան, Յա. Զվերյանսկին։

Թատրոնի գոյության 75 տարիների ընթացքում բեմադրվել է ավելի քան 300 ներկայացում։ Թատրոնի կազմը հաջողակ հյուրախաղեր է ունեցել Ռուսաստանի և մոտակա երկրների շատ քաղաքներում, հաճախ հյուր են լինում Կեմերովոյի գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում։

Ներկայումս թատրոնը ղեկավարում է Դմիտրի Վիխրեցկին, որը «UNIMA» տիկնիկագործների միջազգային կազմակերպության անդամ է։ 2001 թվականից նա թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, իսկ 2004-ից՝ տնօրենը։ Դմիտրի Վիխրեցկին կազմակերպել է մի շարք բեմադրություններ, որոնք հաջողություն են ունեցել բեմում։ Դրանց շարքում են հանդիսատեսի կողմից սիրված «Արջուկ Ռիմ-տի-տի» երաժշտական-կատակերգական պատմությունը, «Գավ անունով կատվիկը» քաղաքային երաժշտական պատմությունը, «Կապույտ մորուքը», «Գիշերը Ամանորից առաջ» ֆանտասմագորիան, «Պեր Գյունտ» շարերգը, «Ալ առագաստներ»-ը, «Թեդդի»-ն։ Այս ներկայացումներից շատերը արժանացել են հեղինակավոր թատերական փառատոների հանդիսատեսի և ժյուրիի ուշադրությանը[2][3]։

75 տարիների գոյության ընթացքում տիկնիկների թատրոնը բազմիցս դարձել է «Կուզբաս թատերական» կինոփառատոնի մրցանակակիր, ինչպես նաև հաղթել է Սանկտ Պետերբուրգի, Մինսկի, Ռյազանի, Օմսկի, Նովոսիբիրսկի, Բարնաուլի, Իրկուտսկի, Տոմսկի թատերական փառատոններում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Кемеровский обл. театр кукол им. А. Гайдара». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  2. ««Алиса в стране чудес» на сцене Кемеровского областного театра кукол». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  3. Кемеровский областной театр кукол выиграл гран-при международного фестиваля «Вятка - город детства»
  4. Փառատոններ

Արտաքին հղումներ

խմբագրել