Բացել գլխավոր ցանկը

Կեղտ (անգլ.՝ Filth), ֆիլմը ռեժիսոր Ջոն Ս. Բրեյդի կրիմինալ տրագիկոմեդիան է՝ նկարահանված Իրվին Ուելշի «Կեղտ» վեպի հիման վրա։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 16-ին։ Ֆիլմը պատմում է Էդինբուրգում աշխատող մի քննիչի մասին, ով ցանկանում է պաշտոնի բարձրացում ու որին հանձնարարվել է մի ուսանողի սպանության հետաքննությունը։ Սակայն անձնական կյանքում ունեցած խնդիրների պատճառով ֆիլմի հերոսը չի կարողանում հետաքննությունն իրականացնել՝ հայտնվելով նոր արկածների մեջ։

Picto infobox cinema.png
Կեղտ
Filth
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2], քրեական[1][2] և հումորային դրամա
Թեմահարբեցողություն
Թվականսեպտեմբերի 16, 2013[3] և հոկտեմբերի 17, 2013[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ս. Բրեյդ[1][5][6][7]
ՊրոդյուսերՄարկ Անին, Քրիստիան Անգերմայեր և Ջոն Ս. Բրեյդ
Սցենարի հեղինակՋոն Ս. Բրեյդ
ԴերակատարներԴեյվիդ Սոուլ[8], Էդի Մարսան[5][8][6], Գարի Լյուիս[8], Iain De Caestecker?[8], Իմոջեն Փութս[5][8][6][7], Ջեյմս Մաքէվոյ[5][8][6][7], Ջեյմի Բել[5][8][6][7], Ջիմ Բրոուդբենթ[8], Joanne Coyle?[8], John Sessions?[8], Kate Dickie?[8], Natasha O'Keeffe?[8], Ron Donachie?[8], Շոնա Մաքդոնալդ[8], Շիրլի Հենդերսոն[8], Brian McCardie?[9], Emun Elliott?[9], Մարտին Կոմփսթոն[9], Jordan Young?[9] և Trudie Styler?[9]
ՕպերատորՄեթյու Ջենսեն
ԵրաժշտությունԿլինթ Մենսել
Պատմվածքի վայրՇոտլանդիա
Նկարահանման վայրԷդինբուրգ
Տևողություն97 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը նկարահանված է Իրվին Ուելշի համանուն վեպի հիման վրա, որը մեկ այլ հայտնի ֆիլմի համար սցենար ծառայած «Ասեղի վրա» հայտնի վեպի անուղղակի շարունակությունն է։ Ինչպես «Ասեղի վրան», այնպես էլ «Կեղտը» պատմում են մարդկանց մասին, ովքեր հայտնվել են «ներքևում», ունեն կախվածություն թմրանյութերից։ Միաժամանակ «Կեղտ» ֆիլմն իր դերասանական պրոֆեսիոնալ կազմի, ինչպես նաև բավական ակտիվ ու դինամիկ զարգացման շնորհիվ չի թողնում ձանձրանալ։ Ֆիլմի հերոսի արկածներն սկզբում շատ համահունչ են ՄաքԷվոյի աստղային մաչոյի կերպարին։ Ֆիլմի բանալին բացահայտվում է միայն ֆիլմի վերջում։

Ֆիլմի ամենահայտնի սաունդթրեքներից մեկը Radiohead խմբի հայտնի Creep երգի վերամշակումն է Քլինթ Մանսելի կողմից ([10]

Ֆիլմի վարկանիշը հայտնի www.imdb.com կայքի վարկանիշով կազմում է 7.5 միավոր հնարավոր 10-ից։

Դերասան Դեր
Ջեյմս Մաքէվոյ Բրյուս Ռոբերտսոն
Էդդի Մարսան Բլեյդսի
Ջեյմի Բելլ Ռեյ Լենոք
Ջիմ Բրոտբենդ Դոկտոր Րոսսի
Շիրլի Հենդերսոն Բանտի

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել