Կեղծ կապիտալ (գերմ.՝ fiktives Kapital), «Քաղաքական տնտեսության քննադատություն» աշխատության մեջ Կառլ Մարքսի կողմից առաջ քաշված հասկացություն, որը նկարագրվում է որպես կապիտալ, որը գոյություն ունի արժեթղթերի (բաժնետոմս) ձևով և չունենալով իրական արժեք, եկամուտ՝ դիվիդենդ (բաժնետոմսից) կամ տոկոս (պարտատոմսից) ստանալու իրավունք է տալիս։ Ըստ Մարքսի, ի տարբերություն իրական կապիտալի, կեղծ կապիտալը իրական հարստություն չի համարվում և կապիտալիստական վերարտադրության գործընթացում որևէ ֆունկցիա չի կատարում։

Կառլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 358