Կար-չկար մի աղջիկ
«Կար-չկար մի աղջիկ» (ռուս.՝ «Жила-была девочка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ շրջափակված Լենինգրադի կյանքի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Էյսիմոնտը[1][2][3][4] : Մասնակիորեն ֆիլմը նկարահանվել է դեռևս շրջափակված Լենինգրադում։ 1940-ական թվականների երկրորդ կեսի խորհրդային մանկական կինոյի հայտնի դերասանուհի Նատալյա Զաշչիպինայի (5 տարեկան) և Նինա Իվանովայի (10 տարեկան, հայտնի է դարձել «Գարունը Զարեչնայա փողոցում» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո) առաջին աշխատանքն է կինոյում։
Կար-չկար մի աղջիկ ռուս.՝ Жила-была девочка | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1944 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Էյսիմոնտ |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Նեդոբրովո |
Դերակատարներ | Նինա Իվանովա, Նատալյա Զաշչիպինա, Ադա Վոյցիկ, Ալեքսանդր Լարիկով, Վերա Ալտայսկայա, Լիդիա Շտիկան և Նիկոլայ Կորն |
Կինոընկերություն | Սոյուզդետֆիլմ |
Տևողություն | 72 րոպե |
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1944 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Լենինգրադը վերջնական ազատագրումից մեկ տարի անց։
Սյուժե
խմբագրելԼենինգրադում պաշարված երկու փոքրիկների՝ 7-ամյա Նաստենկայի և 5-ամյա Կատենկայի պատմությունն է, որոնք մեծահասակների հետ հավասար անցել են պատերազմի բոլոր դժվարությունները։ Ֆիլմում անընդհատ խառնվում են մանկական խաղերի և դաժան իրականության տեսարանները։
Դերերում
խմբագրել- Նինա Իվանովա – Նաստենկա
- Նատալյա Զաշչիպինա – Կատյա
- Ադա Վոյցիկ – Նաստենկայի մայրը
- Ալեքսանդր Լարիկով – Մակար Իվանովիչ, կառավարիչ
- Վերա Ալթայսկայա – Կատյայի մայրըը
- Լիդիա Շտիկան – Վատրուշկինա
- Նիկոլայ Կորն – Նաստենկայի հայրը
- Ելենա Կիրիլլովա – Ստեպանիդա
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Նեդոբրովա
- Ֆիլմի տնօրեն՝ Պյոտր Սոլովեյ
- Ռեժիսոր՝ Վիկտոր Էյսիմոնտ
- Օպերատոր՝ Հրայր (Գեորգի) Ղարիբյան
- Նկարիչ՝ Իգոր Բախմետև
- Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
Ստեղծման պատմություն
խմբագրելՆկարահանումների նախապատրաստումը սկսվել է 1943 թվականի հունվարին՝ շրջափակման օղակը ճեղքելուց անմիջապես հետո։ Վիկտոր Էյսիմոնը կյանքի համար մեծ ռիսկով որոշում է կայացրել նկարահանել իրական Լենինգրադի տեսարանների գոնե մի մասը, որպեսզի ցույց տա ավելի վավերագրական միջավայր։ Նկարահանումներն անցկացվել են բացառապես պատմական կենտրոնում այն ժամանակահատվածներում, երբ ավիահարվածներ չեն եղել։
Ճանաչում
խմբագրել«Կար-չկար մի աղջիկ» ֆիլմը մեծ հաջողությամբ ցուցադրվել է աշխարհի շատ երկրներում։ Վենետիկի 7-րդ կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Зима на Заречной улице
- ↑ «На улице Кухмистерова покажут кинокартину о двух девочках-блокадницах». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Кинокартину "Жила-была девочка" покажут в ЮВАО». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ Как отметить День Победы в Петербурге
Արտաքին հղումներ
խմբագրել- Аркус Л. «Жила-была девочка» (ռուսերեն). Проект журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- «Կար-չկար մի աղջիկ» ֆիլմը Ruskino.Ru կայքում Արխիվացված 2019-10-09 Wayback Machine
- Евгений Хакназаров (2014 թ․ հունվարի 27). «Четыре важных фильма о Блокаде». fontanka.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.