Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)

(Վերահղված է Կարսի առաքելոց եկեղեցիից)

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)
Եկեղեցի

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին

ՏեղադրությունԱրևելյան Հայաստան, Այրարատ, Շիրակ, Կարս
ԱշխարհԱյրարատ
Պատմական երկիրԲագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Աբաս Ա Բագրատունի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ակտիվ էԳործում է որպես մզկիթ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ10-րդ դար
Ավերում1579 թ-ին վերածվել է մզկիթի
##Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս) (Թուրքիա)
Set01-church1.svg
##Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
40°36′40.81″ հս․ լ. 43°5′29.82″ ավ. ե. / 40.6113361° հս․. լ. 43.0916167° ավ. ե. / 40.6113361; 43.0916167Կոորդինատներ: 40°36′40.81″ հս․ լ. 43°5′29.82″ ավ. ե. / 40.6113361° հս․. լ. 43.0916167° ավ. ե. / 40.6113361; 43.0916167

1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

ՊատկերասրահԽմբագրել