Կարո Մաֆյան (փետրվարի 24, 1951(1951-02-24), Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), ազգությամբ հայ երաժիշտ, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Թուրքիայում[1]։

Կարո Մաֆյան
Ծնվել էփետրվարի 24, 1951(1951-02-24) (73 տարեկան)
Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱնդամակցությունDün Bugün Yarın?

Կենսագրություն խմբագրել

Նրա երկու ծնողներն էլ լավ որակավորում ունեցող երաժիշտներ էին։ Երեքուկես տարեկանից Կարո Մաֆյանը դաշնամուրային կրթություն է ստացել՝ առաջին անգամ բեմ բարձրանալով 1955 թվականին։ 1967 թվականին ավարտել է կոնսերվատորիայի հարմոնիայի բաժինը, իսկ բարձրագույն կրթությունն ավարտել է այնտեղ 1968 թվականին։ 1969 թվականին նա Սելչուկ Բաշարի հետ ստեղծել է «İstanbul Gelişim Orchestra»-ն։ Դրանից հետո 1980 թվականին ստեղծել է «Gelişim Stüdyosu»-ը (T.N. Development Studio): Նույն թվականին նա պատրաստել է իր առաջին պրոֆեսիոնալ ալբոմը համապատասխանաբար Զերին Օզերի և Թանջու Օկանի հետ։

Հետագայում նա կարևոր դեր է ունեցել մյուզիքլներում, Թուրքիայի առաջատար երաժշտական նախագծերում։ Նա իր ձայնագրությունների մեծ մասը կատարել է «İstanbul Gelişim» ստուդիայում՝ համագործակցելով Սելչուկ Բաշարի, Ուղուր Բաշարի, Օննո Թունչի, Աթիլա Օզդեմիրօղլուի և Ասըմ Էկրենի հետ[2]։

Կարո Մաֆյանը, 1980-ականներին ստեղծել է փոփ երաժշտության մի քանի ստեղծագործություն։ Նա ընդմիջումներով ալբոմներ էր պատրաստում փոփ երաժշտության այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Աժդա Պեկքանը, Բարիշ Մանչոն, Իլհան Իրեմը, Զերին Օզերը, Նուխեթ Դուրուն։

Անձնական կյանք խմբագրել

Կարո Մաֆյանը մեծացել է Ստամբուլի Բաղդադի պողոտա փողոցում։ Նա ամուսնացած է Գյուլուզ (ծնված Բայրաքթարօղլու) Մաֆյանի հետ և ունի դուստր՝ Դամլա անունով[3]։

Կարո Մաֆյանը ազգակցական կապ ունի հայ Հակոբ Մարթայանի (Հակոբ Դիլաչար), ինչպես նաև վերջին պալատական բժիշկ Լևոն Աշչիյանի հետ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Karamustafaoglu, Nazli (1997 թ․ հունիսի 20). «Pamukkale Music and Cultural Festival fast approaching!». Turkish Daily News.(չաշխատող հղում) Alt URL
  2. «Garo Mafyan». www.biyografya.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  3. «Garo Mafyan Paşa'yı unutamıyor». Sabah (Turkish). 2004 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Tekelioğlu, Tuluhan (2007 թ․ նոյեմբերի 3). «Ülke olarak aile olmayı bilmemiz lazım». Sabah (Turkish). Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)