«Կարո՞ղ ենք կատակել,» (անգլ.՝ Can We Take a Joke?), ռեժիսոր Թեդ Բալաքերի 2015 թվականին նկարահանած վավերագրական ֆիլմ։ Պատմում է ամերիկացի ստենդ-ափ կատակերգու Քրիստինա Պազիցկին։ Ֆիլմն ուսումնասիրում է կատակերգույի երկխոսությունը Միացյալ Նահանգներում խոսքի ազատության ժամանակակից կիրառությունների մասին։

Ամփոփում խմբագրել

Հեղինակները վավերագրական ֆիլմը նկարագրում են որպես «մտածել ստիպող և զայրույթի մշակույթի հեգնական արտահանում ստենդ-ափ կատակերգության ոսպնյակի միջոցով»։ ԿԻնոնկարն ււսումնասիրում է, թե ինչպես է «վրդովմունքը դարձել սովորական»։ Գիլբերտ Գոթֆրիդը, Ջիմ Նորթոնը և Ադամ Կարոլլան, մանրամասնում են դրա ազդեցությունը խոսքի ազատության և մտքերի փոխանակման վրա։

Ընդունելություն խմբագրել

Քննադատական ընդունելություն խմբագրել

Ֆիլմը ստացել է 55% թարմություն Rotten Tomatoes կայքում, միջին գնահատականը 5,8/10՝ 20 դիտումների հաշվարկով[1]։

Որոշ կինոքննադատներ ֆիլմը քննադատել են միակողմանի լինելու և խոսքի ազատության նկատմամբ կոշտ դիրքորոշման համար, իսկ մյուսները դա համարում էին սթափ և զավեշտական[2][3][4]։

Կինոփառատոներ խմբագրել

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին Նյու Յորքի IFC կենտրոնում ՝ DOC NYC կինոփառատոնի շրջանակներում։ Ներկաների թվում էին Գիլբերտ Գոթֆրիդը, Քարիթ Ֆոսթերը և Գրեգ Լուկիանոֆը, ինչպես նաև ռեժիսոր Թեդ Բալաքերը, պրոդյուսեր Քորթնի Մուրհեդ Բալաքերը, համապրոդյուսեր Զաք Վայսմյուլերը և գործադիր պրոդյուսերներ Ֆիլ Հարվին և Է.Ս. Բուշնելը։

Բացի այդ, «Կարո՞ղ ենք կատակել» ցուցադրվել է Sun Valley կինոփառատոնում, Սարասոտայի կինոփառատոնում, Anthem կինոփառատոնում, RiverRun կինոփառատոնում և Indie Street Film Festival-ում։

Կինոնկարը տարածված է Samuel Goldwyn Films-ի կողմից։ Բաշխումը կենտրոնացած էր թվային, կաբելային և Vimeo On Demand կետերի վրա, բայց ներառում էր փոքրիկ թատերական ցուցադրություն Լոս Անջելեսում, Նյու Յորք Սիթիում և Առլինգթոնում, Վիրջինիա։ Թատերական թողարկման ամսաթիվը եղել է 2016 թվականի հուլիսի 29-ը, իսկ ֆիլմի թվային թողարկումը (2016 թվականի օգոստոսի 3) ընտրվել է Լենի Բրյուսի՝ ֆիլմի կենտրոնական դեմքի մահվան 50-րդ տարելիցը լուսաբանելու համար։

Վիճահարույց ցուցադրություն Լոուրենսի համալսարանում խմբագրել

«Կարո՞ղ ենք կատակել»ֆիլմի ցուցադրությունն անցկացվել է Լոուրենսի համալսարանում ՝ Վիսկոնսին նահանգի Էփլթոն քաղաքի ազատ արվեստի քոլեջում ։ Համալսարանի «Ազատ մտքի համար» ուսանողները ցուցադրել են «Կարո՞ղ ենք կատակելը». որպես համալսարանում ազատ խոսքի մասին քննարկում սկսելու միջոց։ Ցուցադրության ժամանակ շատ ուսանողներ սկսել են բղավել՝ արտահայտելով իրենց դժգոհություը ֆիլմի նկատմամբ[5]։ «Ազատ մտքի համարի» համահիմնադիր Քրիս Ուանդը գոհ է մնացել, որ ֆիլմի ցուցադրությունը քննարկումների առիթ տվեց համալսարանում։

Լոուրենսի ուսանողական խորհուրդը դեմ է քվեարկել «Ուսանողներն ազատ մտքի համարը» պաշտոնական համալսարանական ակումբ ճանաչելուն[5]։

Ռեժիսոր և պրոդյուսեր Թեդ Բալաքերը հետագայում հոդված է գրել Լոուրենսի համալսարանի ցուցադրության մասին[6]։

Սոցիալական և տնային լրատվամիջոցներ խմբագրել

Ֆիլմը տարածել է Samuel Goldwyn Films-ը։ Այն հասանելի էր կաբելային և արբանյակային ալիքներով, ինչպիսիք են Verizon-ը, Comcast-ը և DirecTV-ն, ինչպես նաև սոցիալական տարբեր հարթակներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Can We Take a Joke? 2016». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  2. Scheck, Frank (2015 թ․ դեկտեմբերի 1). «'Can We Take a Joke?': DOC NYC Review». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  3. Wilson, Jason (2016 թ․ հուլիսի 28). «Can We Take A Joke?». Under the Radar (magazine)accessdate=June 29, 2019.
  4. Genzlinger, Neil (2016 թ․ հուլիսի 28). «Review: 'Can We Take a Joke?' The Answer Appears to Be Not Anymore». New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  5. 5,0 5,1 Ronallo, Alex (2017 թ․ մայիսի 22). «Documentary viewing causes controversy at Lawrence University». KTTV. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին. {{cite web}}: Text "Fox 11 News" ignored (օգնություն)
  6. Balaker, Ted (2017 թ․ օգոստոսի 9). «This University President Can't Take a Joke». [ames G. Martin Center for Academic Renewal. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.